Դավիթ Հարությունյանը մետաղադրամների և գեղանկարների հավաքածու ունի.. «Փաստ»
Ուշադրության կենտրոնում«Փաստ» օրաթերթը գրում է.
Կառավարության աշխատակազմի ղեկավար–նախարար Դավիթ Հարությունյանը 8 միլիոն դրամը գերազանցող մետաղադրամների և գեղանկարների հավաքածու ունի: Այս մասին իմանում ենք Հարությունյանի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2016 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագրից:
Դավիթ Հարությունյանի հայտարարագրից իմանում ենք, որ նա 6 բնակարան, մեկ առանձնատուն, մեկ այգետնակ և մեկ հողամաս ունի: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ սեպտեմբերի 20–ի դրությամբ կազմել են 8 միլիոն 500 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար:
Դավիթ Հարությունյանի եկամուտներն էլ գոյացել են աշխատավարձից և կազմել 5 միլիոն 362 հազար դրամ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: