Ռոբերտ Նազարյանի՝ 100 հազար դոլարը գերազանցող փոխառությունները. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը 110 հազար ԱՄՆ դոլարի չափով փոխառություններ ունի: Այս մասին իմանում ենք պաշտոնյայի՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած գույքի և եկամուտների 2015 թ. տարեկան հայտարարագրից:
Ըստ հայտարարագրի՝ Ռոբերտ Նազարյանն ունի միայն 9 միլիոն դրամ դրամական միջոցներ, իսկ նրա տարեկան եկամուտներն էլ ստացվել են 10 միլիոն 365 հազար դրամ տարեկան աշխատավարձից և 8 հազար 300 ամերիկյան դոլար տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից:
Նազարյանի կինը՝ Սվետլանա Խառատյանը, հայտարարագրել է միայն 24 հազար 450 ԱՄՆ դոլար եկամուտ, որն էլ ստացվել է տրված փոխառությունների (վարկերի) դիմաց ստացված տոկոսից:
Նշենք, որ Նազարյանն այս պաշտոնը զբաղեցնում է արդեն երկար տարիներ՝ 2003 թ.–ից սկսած: Իսկ 2001–03 թթ. էլ եղել է Երևանի քաղաքապետ:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: