Երեւանում մահացած հայտնաբերված 3 երիտասարդի դեպքով քրգործ հարուցվեց
ՀասարակությունԵրեւանում հունվարի 15-ին 3 երիտասարդի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ին ասաց Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը:
Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով, այն է` անզգուշությամբ մահ պատճառելը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանում 2017թ. հունվարի 15-ին Նազարբեկյան փողոցի ավտոտնակներից մեկում` մեքենայի մեջ հայտնաբերվել է եղբայրներ Արթուր եւ Արտյոմ Սարկիսովների դին, իսկ մեքենայի կողքին` Գարիկ Ստեփանյանի:
Նախնական տեղեկություններով երիտասարդները մահացել են շմոլ գազից:
Եղբայրներից Արթուր Սարկիսովը 25 տարեկան է, ամուսնացած, իսկ Արտյոմը նրա կրտսեր եղբայրն է, երաժիշտ: Արտյոմը բանակից հունվարի 11-ին էր զորացրվել: 23-ամյա Գարիկ Ստեփանյանն էլ Ջերմուկ քաղաքից էր, աշխատում էր ՀՀ ԱԻՆ-ում որպես փրկարար: Նա 23 տարեկան է: