Ուժի մեջ է մտնելու անձնագրում օտարերկյա պետությունում վավերականության նշում կատարելու վերաբերյալ նոր կարգ
ՀասարակությունՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
"Ներկայումս 16 տարին լրացած անձը անձնագիր ստանալու դիմումը ներկայացնում է անձամբ, սակայն եթե ցանկանում է հին նմուշի անձնագրում կատարել օտարերկյա պետությունում վավերականության նշում, 16-18 տարեկան երեխաների դեպքում դիմելու է նրա ծնողը կամ ծնողի կողմից լիազորված անձը:
Փոփոխության համաձայն 16 տարին լրացած անձը կարողանալու է անձամբ ինքը դիմել անձնագրում վավերականության նշում կատարելու համար՝ առանց ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնության":