Զոդի մոտ «ՎԱԶ-2106»-ը դուրս է եկել ճանապարհից ու մոտ 10 մետր սահել. վարորդին դուրս են բերել փրկարարները
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 16-ին, ժամը 01.08-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2106» մակնիշի 30 OL 509 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 34-ամյա Ս. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 10 մ սահել դեպի մոտակա դաշտը:
Փրկարարներն ավտեմեքենայից դուրս են բերել վարորդ Ս. Գ.-ին եւ տեղափոխել Արարատի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուճօգնություն՝ դուրս է գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: