Վենդետայից վախենալով լքել են Նորատուսը. գյուղը ոստիկաններն են հսկում. Բնակիչները շոկի մեջ են (ֆոտո)
Ուշադրության կենտրոնումԳեղարքունիքի փոխմարզպետ Անդրանիկ Հակոբյանի որդու`Հայկ Հակոբյանի սպանությունից հետո իրավապահները խիստ վերահսկողություն են իրականացնում սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանի եւ գյուղապետի տների մոտ: Նշենք, որ Նորատուսի գյուղապետ Մուրադ Հարությունյանը Մեխակ Հարությունյանի հորեղբայրն է: Հեռու բարեկամներ են նաեւ սպանվածն ու կասկածյալը: Իրավապահների հսկողությունը իրականացվում է հնարավոր վենդետան կանխելու նպատակով: 28-ամյա երիտասարդի սպանության դեպքից գյուղը դեռեւս շոկի մեջ է:
Ոստիկանությունից NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց, որ իրավապահները հսկողություն են իրականացնում գյուղում:
Թեեւ ոստիկանությունը հաշվի առնելով իրավիճակը, որոշակի հսկողություն սահմանել է սահման, բայց հանգիստ է համայնքում, որեւէ լարվածություն չկա:
«Թեեւ գյուղում որեւէ լարվածություն չկա, սակայն ոստիկանության ծառայողներն անվտանգությունից ելնելով հսկողություն են իրականացնում»,- մեզ հետ զրույցում ասաց գյուղապետը:
Նշենք, որ Հարությունյան ընտանիքները, թերեւս անվտանգությունից ելնելով, մի քանի օր բացակայել են գյուղից:
Հիշեցնենք, որ Հայկ Հակոբյանը հրազենային մահացու վնասվածքներեր է ստացել հունվարի 7-ին Գավառում: Նրա սպանության մեջ կասկածվող Մեխակ Հարությունյանը կալանավորված է: Նշենք, որ սպանված Հայկ Հակոբյանը քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի մորեղբոր որդին է: Ի դեպ, Մեխակ Հարությունյանի ֆեյսբուքյան էջում գրեթե ամբողջությամբ զենքի, սպանության, կրիմինալի մասին գրառումներ են: Մեկ տարի առաջ` հունվարի 13-ին, Մեխակ Հարությունյան այսպիսի խորհրդանշական գրառում է արել ֆեյսբուքում: