Նախարարից փոխնախարար դարձած Ղազարյանի ունեցվածքը. «Փաստ»
Ուշադրության կենտրոնում«Փաստ» օրաթերթը գրում է.
Գաբրիել Ղազարյանը նախորդ տարվա դեկտեմբերի 28–ին վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով նշանակվեց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ:
Հիշեցնենք, որ ընդամենը ամիսներ առաջ Ղազարյանը զբաղեցնում էր Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը: Նա պաշտոնից ազատվել էր 2016 թ. սեպտեմբերին:
Վերջինիս՝ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած պաշտոնը դադարեցնելու հայտարարագրից իմանում ենք, որ ունի մեկ բնակարան և 2 միլիոն 880 հազար դրամ փոխառություններ: Բացի այդ նրա դրամական միջոցները 2016 թ. սեպտեմբեր ամսվա դրությամբ կազմել են 8 միլիոն 830 հազար դրամ և 24 հազար 700 ԱՄՆ դոլար, իսկ տարեկան եկամուտներն էլ՝ 11 միլիոն 578 հազար դրամ:
Նշենք, որ դեռևս 2014 թ–ին, երբ Գաբրիել Ղազարյանը նոր էր նշանակվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, նա հայտարարագրել էր նաև «MERCEDES–BENZ C200» մակնիշի ավտոմեքենա, ինչը սակայն արդեն 2016 թ. հայտարարագրում բացակայում էր:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: