Հռոմի պապի այցը 630 մլն դրամ է արժեցել, ինչո՞ւ. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
«Փաստի» տեղեկություններով` Հռոմի պապի Հայաստան այցելության հետ կապված, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմը 636 մլն դրամ է փոխանցել «Ինվիտրո Պրոդաքշն» պրոդյուսերական ընկերությանը` Ֆրանցիսկոս պապի ընդունելությունը կազմակերպելու համար: Որքան էլ տարօրինակ հնչի` այն իրականություն է:
Հիշյալ ՍՊԸ–ն (գրանցված Հրազդանում) զբաղվում է հայտնի երգիչների համերգների կազմակերպմամբ: Բայց շուրջ 1 միլիոն 310 հազար դոլար է հատկացվել Պապի եռօրյա այցելությունը կազմակերպելու համար այն դեպքում, երբ Պապը ժամանել է «Ալ Իտալիա» ավիաընկերության ինքնաթիռով` իր միջոցներով: Ավելին, երկու օր նա գիշերել է Մայր աթոռում: Հայտնի է նաև, որ նա ժուժկալ անձնավորություն է և մեծ ծախսեր պահանջող խնդիրներ չի դնում:
Բա այդքան փողն ինչի՞ վրա են ծախսել: Ամենայն հավանականությամբ, այլ օղակներ էլ են ծախսեր արել:
Ընդունում ենք, որ այդ այցը լավ կազմակերպելը երկրի հեղինակության հարց է: Բայց անընդհատ խնայողությունների մասին խոսող երկրի համար չափազանց մեծ շռայլություն չէ՞ 1,3 միլիոնը` երեք օրվա համար:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում :