Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տալիս առաքելություն ուղարկել Հայաստանում ընտրությունները դիտարկելու համար. զեկույց

Քաղաքականություն

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) խորհուրդ է տալիս առաքելություն ուղարկել Հայաստանում ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունները դիտարկելու համար, ինչը հնարավոր կլինի ՀՀ իշխանությունների կողմից պաշտոնական հրավերի դեպքում: Այս մասին ասված է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարիքների գնահատման առաքելության զեկույցում, այն հրապարկվել է հունվարի 12-ին:

Ի լրումն փորձագետների հիմնական թիմի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը խորհուրդ է տալիս Հայաստան գործուղել 24 երկարաժամկետ դիտորդների (ԵԱՀԿ անդամ երկրներից) ողջ երկրի տարածքում ընտրությունները դիտարկելու նպատակով, ինչպես նաեւ 250 կարճաժամկետ դիտորդների՝ ընտրությունների օրը դիտարկելու համար:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ստանդարտ մեթոդոլոգիայի համապատասխան, առաքելությունը կներառի իր մեջ նաեւ լրատվամիջոցների մոնիթորինգի տարրը:

Զեկույցում նշվում է, որ առաքելության մասնակիցների բոլոր զրուցակիցները ըստ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գնահատման, ընդգծել են ընտրություններին դիտորդների լայնամասշտաբ առաքելության անհրաժեշտությունը:

«Թեեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ շատ առաջարկներ կատարվել են, մտահոգություններ են եղել նոր Ընտրական օրենսգրքի արդյունավետ իրականացման եւ ընտրական հանձնաժողովների անաչառության վերաբերյալ, այդ թվում ընտրությունների օրը: Մի շարդ ասպեկտներ հատուկ ուշադրության են արժանի ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից, ներառյալ քարոզարշավի անցկացումը եւ պետական ռեսուրսների չարաշահումը, ինչպես նաեւ լրատվամիջոցների կողմից ընտրությունների լուսաբանումը, ընտրողների նույնականացման նոր համակարգի ու տեսախցիկների կիրառումը,  քաղաքացիական դիտորդների հասանելիությունը, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումը, նաեւ հնարավոր բողոքների թույլատրումը»,-ասված է առաքելության զեկույցի եզրակացությունների բաժնում:

Ստորեւ կրճատումներով ներկայացնում ենք ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ  կարիքների գնահատման առաքելության զեկույցը.

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՆ ԶԵԿՈՒՅՑԻ ԴՐԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ ԸՍՏ ԲԱԺԻՆՆԵՐԻ

II. ԱՄՓՈՓ ՆԿԱՐԱԳԻՐԸ
Կարեւոր է, որ ընտրական բարեփոխումն իրականացվել է լայնամասշտաբ հանրային քննարկումների եւ լայնածավալ քաղաքական աջակցության արդյունքում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ շատ զրուցակիցներ մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջեւ հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ ուղղված նախքան ընտրությունները հանրային վստահության մթնոլորտ ձեւավորելուն:Նոր օրենսգրքում հաշվի են առնվել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում ներկայացված մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ այն առաջարկությունները, որոնք վերաբերում էին ընտրողների ցուցակներին եւ նույնականացմանը, կանանց՝ որպես թեկնածուների ներկայացվածությանը, բողոքներին եւ դիմումներին, ինչպես նաեւ քարոզչությանը եւ նախընտրական քարոզչության ֆինանսավորմանը:

Ընտրողների գրանցումը պասիվ բնույթ ունի, եւ ոստիկանությունը վարում է ընտրողների համազգային էլեկտրոնային գրանցամատյան: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից որեւէ մեկը մտահոգություն չի հայտնել ընտրողների ցուցակների ճշգրտության առնչությամբ: Ընտրության օրն առաջին անգամ բոլոր ընտրողների մատնահետքերը եւ նույնականացման քարտերը կսկանավորվեն եւ կպահվեն էլեկտրոնային եղանակով՝ որպես հնարավոր բազմակի քվեարկությունը կանխելու միջոց:

Փաստացի արտերկրում գտնվող ընտրողների փոխարեն մեկ այլ անձի կողմից քվեարկելու հնարավոր դեպքերի առնչությամբ ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության կողմից բազմիցս հնչեցված մտահոգությունները վերացնելու նպատակով Ընտրական օրենսգրքով ներկայումս նախատեսվում է ընտրություններից հետո հրապարակել ընտրողների ստորագրված ցուցակները: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերն այն համարում են վստահության մթնոլորտ ձեւավորող միջոց եւ հնարավոր խարդախությունը կանխելու գործիք:

Ընտրական վեճերը լուծելու համար սահմանված նոր ժամկետները ողջամիտ են:

Քաղաքացի (տեղական) դիտորդների համար պարտադիր վերապատրաստման դասընթացներ կազմակերպելու եւ ստուգարք անցկացնելու մասին դրույթը հանվել է՝ արձագանքելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ նախկին առաջարկություններին:

III. ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

Բ. ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԸ

Հատկանշական է, որ բարեփոխման գործընթացը եղել է բաց եւ համապարփակ, եւ փոփոխությունները հավանության են արժանացել իշխող եւ ընդդիմադիր պատգամավորների ճնշող մեծամասնության կողմից: 2016 թվականին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը եւ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել են Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ երկու համատեղ եզրակացություն՝ գալով այն եզրահանգման, որ նախկինում կատարած առաջարկությունների մեծ մասը հաշվի է առնվել: Նոր օրենսգրքով նախատեսվում է ընտրողների նույնականացման կատարելագործված համակարգ, ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակում, ընտրական մարմինների անկախությունը խթանող միջոցներ, դիտորդների համար պարտադիր ստուգարքի վերացում եւ թեկնածուների ցուցակում կանանց քվոտաների բարձրացում: Փոփոխություններով նաեւ հստակեցվում են նախընտրական քարոզարշավին, նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը, թեկնածուների գրանցմանը եւ բողոքներին ու դիմումներին վերաբերող առանցքային դրույթները:


ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցներից շատերը մեծապես ողջունել են օրենսդրական փոփոխությունները՝ քաղաքական ուժերի միջեւ հանրային քննարկումներն ու համագործակցության մթնոլորտը համարելով դրական քայլ՝ նախքան ընտրությունները հանրության վստահության մթնոլորտ ձեւավորելու համար:

Սեպտեմբերի 13-ին իշխող եւ ընդդիմադիր կուսակցությունները ստորագրել են քաղաքական համաձայնագիր ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու պայմանները բարելավելու համար հետագա միջոցառումների մասին…Քաղաքացիական հասարակության կազմակերպությունները նույնպես ներգրավվել են այս բանակցություններում, թեեւ նրանք չեն ստորագրել վերջնական համաձայնագիրը, քանի որ իրենց՝ որպես քաղաքացի դիտորդների համար նախատեսված սահմանափակումները նվազեցնելու կոչերը հաշվի չեն առնվել:

Գ. ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
Նոր Ընտրական համակարգը բարդ է, ընդհանուր առմամբ, 101 պատգամավորներ ընտրվում են երկաստիճան համամասնական համակարգով՝ կուսակցական ցուցակներով եւ 13 ընտրական տարածքների ցուցակներով:

Քվեաթերթիկը ներառում է կուսակցության համամասնական ցուցակը եւ տվյալ ընտրական տարածքի ցուցակը: Տարածքային ցուցակի թեկնածուները պետք է լինեն նաեւ համամասնական ցուցակում: Ընտրողը կարող է ուերէ կուսակցության ցուցակն ընտրելուց բացի նախընտրություն տալ տարածքային ցուցակում ընդգրկված թեկնածուներից մեկին: 

Խորհրդարանում հայտնվելու նվազագույն շեմը կուսակցությունների համար 5 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 7 տոկոս: Մանդատները բաշխվում են առաջին հերթին համամասնական ցուցակների ստացած ձայների համապատասխան: Այնուհետեւ մանդատների կեսը բաշխվում է ազգային ցուցակով, մյուս կեսը՝ տարածքային (ռեյտինգային-խմբ) ցուցակով՝ կախված կոնկրետ թեկնածուների ստացած ձայներից:
Այն թեկնածուները, որոնք մանդատ են ստացել տարածքային ցուցակով, նրանց անունը հանվում է համամասնական ցուցակից: Առաջին անգամ ընտրական համակարգում մինչեւ չորս տեղ  է հատկացվում ամենամեծ ազգային փոքրամասնություններին (եզդիներ, ռուսներ, ասորիներ եւ քրդեր): 

Յուրաքանչյուր ազգային փոքրամասնություն կարող է համամասնական ցուցակներում ունենալ մինչեւ 4 տեղ: Այդ տեղերը բաշխվում են առանձին՝ դ'Օնդտի մեթոդով: Եթե այդ կուսակցությունը իր ցուցակում չունի ազգային փոքրամասնության ներկայացուցիչ, տեղը փոխանցվում է առավել շատ ձայն ստացած հաջորդ կուսակցությանը, որտեղ կա ազգային փոքրամասնության թեկնածու:

Սահմանադրության համաձայն, ԱԺ-ում պետք է լինի կայուն խորհրդարանական մեծամասնություն (սահմանվում է 54 տոկոս), կառավարություն ձեւավորելու համար: Եթե կողմերից ոչ մեկը չի ստանում կայուն մեծամասնություն, ընտրությունների արդյունքները հրապարակելուց հետո 6 օր է տրվում կոալիցիոն կառավարություն ձեւավորելու համար, որը կունենա կայուն մեծամասնություն: 
Եթե հաղթող ցուցակը ստանում է պարզ մեծամասնություն, բայց 54 տոկոսից պակաս, ապա այդ ցուցակի համար տեղեր են ավելացվում, մինչեւ այն դառնա 54 տոկոս:

Եթե կայուն մեծամասնություն չի ձեւավորվում անգամ կոալիցիա ստեղծելու արդյունքում, ապա ընտրություններից 28 օր հետո անցկացվում է ընտրությունների երկրորդ փուլ՝ առավելագույն ձայներ ստացած երկու ցուցակների միջեւ: Այդ մասնակիցները կարող են ձեւավորել նոր դաշինքներ, որոնք կարող են ներառել այլ կուսակցություններ, որոնք դուրս են մնացել առաջին փուլում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ շատ զրուցակիցներ քննադատել են ընտրական համակարգի բարդությունը եւ դրա զգալի շեղումը մաքուր համամասնական համակարգից: Բացի այդ, որոշ ընդդիմադիր ուժեր եւ քաղաքացիական խմբեր անհանգստություն են հայտնել, որ տարածքային մակարդակով բաց ցուցակները կարող են հանգեցնել պետական ռեսուրսների չարաշահման եւ ձայներ գնելու:

Ե. ԸՆՏՐՈՂՆԵՐԻ ԳՐԱՆՑՈՒՄԸ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի Հանձնաժողովի նախնական առաջարկությանը համահունչ՝ ոչ ծանր հանցանքների համար դատապարտված անձինք այլեւս զրկված չեն ընտրելու իրավունքից:  

Ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության՝ փաստացի արտասահմանում գտնվող անձանց փոխարեն քվեարկելու հետ կապված լուրջ մտահոգություններին լուծում տալու նպատակով Ընտրական օրենսգրքով նախատեսվել է ստորագրված ընտրացուցակների հրապարակումը՝ ընտրությունների օրվանից հետո։ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԿԳԱ զրուցակիցների մեծամասնությունը համարել է սա վստահության ամրապնդման կարեւոր միջոց եւ հնարավոր կեղծիքների կանխարգելման գործիք։ Քիչ թվով մտահոգություններ հնչեցին ընտրողների տվյալների գաղտնիության վերաբերյալ։

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկություններին համապատասխան, թեկնածուների գրանցումն անվավեր ճանաչելու հիմքերը սահմանափակվել եւ հստակեցվել են։
Դրական զարգացում է այն, որ նոր Ընտրական օրենսգրքով յուրաքանչյուր սեռի քվոտան ընտրական ցուցակներում ավելացվել է 20-ից 25 տոկոսով, պահանջելով, որ ցուցակում ընդգրկված թեկնածուների ամբողջ թվով ցանկացած քառյակում ապահովվի յուրաքանչյուր սեռի ներկայացվածությունը։ Եթե նվազ ներկայացված սեռի թեկնածուն չի ստանձնում մանդատը կամ հրաժարվում է իր մանդատից, այն փոխանցվում է ցուցակի նույն սեռի հաջորդ թեկնածուին։

Է. ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ԵՎ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
Պաշտոնական քարոզարշավի ընթացքում մասնակիցներին տրվում է հանրային ռեսուրսներից, այդ թվում՝ անվճար եւ վճարովի եթերաժամից, պաստառները փակցնելու համար նախատեսված տեղերից եւ ընտրողների հետ հանդիպելու համար նախատեսված տարածքներից օգտվելու հավասար հնարավորություն: Որպես հանրային ռեսուրսների չարաշահման դեմ միջոց՝ նոր Ընտրական օրենսգրքով մասնակիցներին արգելվում է քարոզարշավ անցկացնել պաշտոնական գործունեության ընթացքում, ընտրական շտաբները տեղակայել պետական մարմինների զբաղեցրած շենքերում եւ փակցնել պաստառներ պետական մարմինների զբաղեցրած շենքերի վրա։

Հետեւելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ ԳՐԵԿՈ-ի առաջարկություններին, ուժեղացվել է քարոզարշավի ֆինանսավորման նկատմամբ վերահսկողությունը: Այժմ Ընտրական օրենսգրքով երաշխավորվում է ԿԸՀ-ի վերահսկիչ-վերստուգիչ ծառայության (ՎՎԾ) անկախ կարգավիճակը, եւ մասնակիցներից պահանջվում է ստուգման նպատակով ՎՎԾ-ին պարբերաբար մանրամասն հաշվետվություն ներկայացնել նախընտրական հիմնադրամների ֆինանսական հոսքերի վերաբերյալ: Նախընտրական հիմնադրամի եւ  ստուգումների վերաբերյալ հաշվետվությունների տվյալները տեղադրվում են ԿԸՀ համացանցային կայքում, ընդհուպ մինչեւ ընտրությունների օրվան նախորդող օրը:

Թ. ԲՈՂՈՔՆԵՐԸ ԵՎ ԴԻՄՈՒՄՆԵՐԸ
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի նախորդ առաջարկություններին համահունչ, Ընտրական օրենսգրքով այժմ նախատեսվում է ընտրական հանձնաժողովներում եւ դատարաններում բողոքներին զուգահեռ կերպով ընթացք տալու հնարավորության բացառումը:
….
Հետեւելով ընդդիմության պահանջներին եւ գործելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ–ի նախորդ առաջարկություններին համահունչ՝ արդյունքները բողոքարկելու եւ վերահաշվարկներ սկսելու վերջնաժամկետները երկարացվել են:

Ժ. ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄ
Հաշվի է առնվել նաեւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի կողմից նախկինում բազմիցս արված մեկ այլ առաջարկություն, որը վերաբերում է մեկ դիտորդի կողմից խախտում կատարելու դեպքում դիտորդական առաքելություն իրականացնող ամբողջ կազմակերպությանը հավատարմագրումից կամայական կերպով զրկելու հնարավորությունից խուսափելուն։

Քաղաքացիական հասարակությունը ակտիվ գործունեություն է ծավալում եւ գլխավորապես կարող է ազատ գործել։ Այն կարեւոր դեր է կատարել ընտրական բարեփոխումների գործընթացում, թեեւ միշտ չէ, որ համաձայն է եղել վերջնական բարեփոխումների հետ։ 

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված