Գերմանիայի ոստիկանությունը նեոնացիստներից 150 կգ պայթուցիկ է առգրավել
Ուշադրության կենտրոնումԳերմանիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել երկրի երկու քաղաքացիների մոտից ավելի քան 150 կգ պայթուցիկի հայտնաբերման կապակցությամբ: Նրանց կասկածում են տեղական Oldschool Society (OSS) ահաբեկչական կազմակերպության հետ կապի մեջ: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով DPA գործակալությունը:
Տեղեկությունների համաձայն՝ 18 եւ 24 տարեկան երիտասարդներին ձերբակալել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին, Ցվայբրյուկենում: Նրանց մոտից 155 կգ պայթուցիկ են առգրավել, նացիստական խորհրդանիշեր, ինչպես նաեւ կեռախաչի պատկերով պայթուցիկ սարք:
Դատախազության հաղորդմամբ՝ նրանց կասկածում են հատկապես ծանր հանցագործություն նախապատրաստելու մեջ: Կասկածյալները, սակայն, պնդում են, որ Ամանորին հրավառություն էին պատրաստում :