Թրամփը պատրաստ է իր երդմնակալությունից հետո հանդիպել Պուտինի հետ
ՄիջազգայինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երդմնակալությունից հետո պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին նա ասել է Wall Street Journal-ին տված հարցազրույցում:
«Որքան հասկանում եմ՝ նրանք կցանկանային հանդիպել, եւ ես դրան հրաշալի եմ վերաբերվում»,- ասել է Թրամփը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ նա նշել է, որ պատրաստ է Պուտինի հետ հանդիպել իր երդմնակալությունից հետո: