Կարեն Կարապետյան. Կառավարության նոր անդամների հետ օղի չենք խմում եւ ռեստորաններ չենք հաճախում
Ուշադրության կենտրոնումՆոր կառավարություն ես չեմ մտցնում բացառապես իմ ընկերներին եւ մտերիմներին: Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ մի քանի նոր նշանակվածների իսկապես կարելի է մտերիմ ծանոթներ համարել, օլրինակ՝ Պետեկամուտների կոմիտեի ղեկավար Վարդան Հարությունյանին: Բայց միանգամայն բնական է, որ ղեկավարը իր հետ մարդկանց է բերում, որոնց հետ երկար տարիներ աշխատել է, եւ որոնց վստահում է:
«Օրինակ՝ երբ Երեւանի քաղաքապետն էի, ես էլի մի քանի մարդկանց հրավիրեցի («ՀայՌուսգազարդից» - խմբ.): Մի՞թե տրամաբանական չէ: Իսկ եթե հարցնում եք մերձավորության մասին, ապա նայած, թե դա ինչպես ես հասկանում: Մենք միասին շատ լավ ենք աշխատում, բայց երեկոյան 6-ից, ավելի շուտ 10-ից հետո, երբ աշխատանքն ավարտվում է, միասին օղի չենք խմում եւ ռեստորաններ չենք հաճախում»,- ասաց վարչապետը: