Համարվում է, որ ժամանակակից աշխարհը ղեկավարում ենն փողերն ու մեծ կուրծքը։ Ստեղծված այս կարծրատիպերը սեքսուալության մասին հաճախ ստիպում են կոմպլեքսավորվել փոքր կուրծք ունեցող աղջիկներին, սակայն շատ տղամարդկանց դուր են գալիս հենց փոքր բարեմասնություններով աղջիկներ։ Յուրաքանչյուր կին հիասքանչ է յուրովի, ու փոքր կուրծք ունեցող աղջիկները բացառություն չեն, և ահա 19 մեծ առավելություն, որ ունեն փոքր կուրծք ունեցող աղջիկները։

  1. Մարդիկ լսում են քեզ, երբ դու խոսում ես ու նայում են քո աչքերի մեջ, ոչ թե…
  2. Ամրագոտի գցել խնդիր չէ։
  3. Փոքր կրծքերով աղջիկներն ավելի հեշտ են կրծկալ գտնում, որովհետև նրանք կարող են ընտրել ինչպես push up-ով կրծկալներ, անպես էլ առանց պորոլոնի։
  4. Փոքր կրծքերով աղջիկները քիչ հավանական է, որ խնդիրներ ունենան ավելորդ քաշի հետ։
  5. Կուծքը չի խանգարում սպորտով զբաղվել։
  6. Փոքր կրծքով աղջիկները չգիտեն, թե ինչ բան է, երբ կարևոր հանդիպման ժամանակ ռեստորանում ուտելիքն ընկնում է ուղիղ այնտեղ։
  7. Փոքր կրծքով աղջիկները կարող են առանց վախենալու լայն լանջաբացվածքով շորեր հագնել։
  8. Ինչ էլ նրանք անեն, դա ոճային ու կոկիկ է թվում։
  9. Ընտանեկան հանգիստը լողափին ոչ մի անհարմարություն չի պատճառում։ Դժվար թե նման կնոջը մեղադրեն, որ իր ճչուն տեսքով գայթակղում է այլ տղամարդկանց։
  10. Փոքր կրծքով աղջիկներին, ըստ էության, ցանկացած մոդելի լողազգեստ էլ հարմար է։
  11. Փոքր կրծքով աղջիկները նման են հոլիվուդյան գեղեցկուհիներին ու պոդիումային մոդելներին։
  12. Փոքր կրծքով աղջիկների մեջքը չի ցավում մեծ կրծքերի քաշի պատճառով։
  13. Փոքր կրծքով աղջիկներն առանց դժվարության կարողանում են քնել փորի վրա։
  14. Փոքր կրծքով աղջիկները գռեհիկ տեսք չեն ունենա, անգամ եթե խորը լանջաբացվածքով ու կարճ զգեստով գնան աշխատանքի։
  15. Հանդերձարաններում նրանց չեն մոտենում այլ աղջիկներ ու հարցնում. «Իսկակա՞ն են»։
  16. Այլ աղջիկներ քո մեջքի հետևում քեզ պոռնիկ, լիրբ ու դուրս ընկած չեն անվանում։
  17. Փոքր կրծքով աղջիկները կարող են վստահ լինել, որ իրենց ընկերը սիրում է իրենց ոչ միայն արտաքին տվյալների համար։
  18. Փոքր կրծքով աղջիկներին սիրում են նրանց ընկերների մայրիկները։
  19. Փոքր կրծքով աղջիկները կարող են հանգիստ փաթաթվել սրբիչի մեջ լոգանքից հետո, ու անգամ պետք չէ ձեռքով պահել այն, որ չընկնի։

Այս ամենից կարելի է մեկ պարզ հետևություն անել. կարևոր չէ, թե ինչ չափսի են Ձեր կրծքերը, կարևորն այն է, որ Դուք Ձեզ հարմարավետ ու բնական զգաք Ձեր մարմնում։ Վստահությունը կնոջը շարմ է հաղորդում։