Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ Իսրայելին Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե Իսայան Ով կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա


Թուրքիայի մեջլիսն ընդունել է նախագահի լիազորություններն ընդլայնող սահմանանադրական փոփոխությունների առաջարկը

Ուշադրության կենտրոնում

Թուրքիայի Ազգային մեծ ժողովում՝ Մեջլիսում հունվարի 12-ի երեկոյան շարունակվել են սահմանադրական փոփոխությունների քննարկումները: Դրանց արդյունքում ընդունվել են սահմանադրական փոփոխությունների առաջարկի վեցերորդ, յոթերորդ և ութերորդ հոդվածները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Վեցերորդ հոդվածը, որն անցել է 343 կողմ և 137 դեմ ձայներով, առնչվում է մեջլիսի լիազորություններին:

Յոթերորդ հոդվածը, որն անցել է 340 կողմ և 136 դեմ ձայներով, վերաբերում է նախագահի լիազորություններին: Փոփոխությունը նախատեսում է, որ այսուհետև նախագահ ընտրվող անձը չպետք է լինի անկուսակցական: Թուրքիայում նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած, բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավոր ընտրվելու պայմաններին բավարարող, Թուրքիայի քաղաքացիություն ունեցող անձը: Նա պաշտոնավարելու է 5 տարի ժամկետով: Ընդ որում, մեկ անձն առավելագույնը կարող է ընտրվել երկու անգամ: Նախագահ ընտրված անձը պետք է վայր դնի պատգամավորական մանդատը: Նա պետք է քվեարկության առաջին փուլում ստանա ձայների բացարձակ մեծամասնությունը' նախագահ դառնալու համար: Եթե բացարձակ մեծամասնություն չի ստացել, ապա ընտրություններին հաջորդող երկրորդ կիրակի օրը նոր քվեարկություն պետք է անցկացվի, որին պետք է մասնակցեն նախորդ ընտրության ժամանակ առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուները: Այս ընտրություններում արդեն հաղթող է ճանաչվում վավեր քվեների մեծամասնությունը ստացած թեկնածուն: Եթե ինչ-ինչ պատճառով երկրորդ քվեարկության ժամանակ մնում է միայն մեկ թեկնածու, ապա քվեարկությունն իրականացվում է հանրաքվեի տեսքով: Թեկնածուն այդ դեպքում պետք է հավաքի ձայների բացարձակ մեծամասնությունը, այլապես պետք է անցկացվեն նախագահի նոր ընտրություններ: Եթե ընտրությունները չեն իրականացվում, և նոր նախագահ հնարավոր չի լինում ընտրել, ապա գործող նախագահը շարունակում է պաշտոնավարումը:

Մեջլիսում 340 կողմ և 135 դեմ ձայներով ընդունված սահմանադրական փոփոխության ութերորդ հոդվածը վերաբերում է նախագահի լիազորություններին, որոնք ընդլայնվում են: Նախագահն ունենում է գործադիրի լիազորություններ: Նա հնարավորություն է ստանում նշանակել փոխնախագահներին և նախարարներին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների, ինչպես նաև իր ցանկությամբ դադարեցնել նրանց պաշտոնավարումը: Նախագահն իրավունք է ձեռք բերում Մեջլիսի օրենքները հակասահմանադրական լինելու հիմնավորմամբ դիմել Սահմանադրական դատարան' դրանք չեղյալ հայտարարելու հարցով:

Նախագահն է նշանակելու այլ երկրներում Թուրքիայի դեսպաններին և հետ կանչելու նրանց: Նա սահմանելու է երկրի ազգային անվտանգության քաղաքականությունը, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ օրենքները դնելու է ժողովրդի քվեարկությանը: Լինելու է թուրքական զինված ուժերի գլխավոր հրամանատարը: Հիվանդություն, հաշմանդամություն ունեցող անձանց պատիժը թեթևացնելու կամ հանելու լիազորություն է ունենալու:

Ավելի վաղ Մեջլիսը քննարկել և անց էր կացրել մյուս սահմանադրական փոփոխությունները:

Սարսափելի պատասխանի սպասեք․ Իրանի նախագահը՝ ԻսրայելինUcom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը 40+10 հազար դրամ սոցիալական աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է Ողբերգական դեպք. Մալաթիայի շուկայի տաղավարում տղամարդու մարմին է հայտնաբերվել (լուսանկար) ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որքան արժեն Երևան-Մոսկվա տոմսերը ապրիլի 22-ից 28-ը․ արժեքներ Զառա Արամյանը սրտի խնդիրների պատճառով տեղափոխվել է «Բեսթ Լայֆ» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունք. armlur Գիտե՞ք, դժվար է, շատ դժվար է ի ծնե քո ուսերին կրել ցեղասպանված ազգի սերունդ լինելու փաստը. Շաքե ԻսայանՈվ կփոխարինի Ալեն Սիմոնյանին ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել է գործակալին, որը պայթեցրել էր ՈՒԱԾ-ի նախկին սպայի մեքենան (տեսանյութ) Այս երկրի թիվ մեկ հերոսը մեր զինծառայողն է, համարժեք վարձատրություն պետք է ստանա1 օրով ջրամատակարարումը կդադարեցվիՆոր օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան. ինչ եղանակ է կանխատեսում Գագիկ Սուրենյանը Հայաստանի համար կարևորագույն նշանակություն ունի Հայաստան-Ռուսաստան-Իրան առանցքը. Արշակ Կարապետյան «Kia»-ն Իջևան քաղաքի մուտքի մոտ բախվել է քարե պարսպին․ մայրը տեղում մահացել է, որդին տեղափոխվել է հիվանդանոց Բա թե՝ «ժողովրդավարության բրենդ», «ժողովրդավարության բաստիոն».... «Փաստ» Արագածոտնի մարզում գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը կողաշրջված հայտնվել է ձորակում Ուշադրություն. Վանաձոր-Ալավերդի ճանապարհին տեղի է ունեցել ջրատար խողովակի վթար (տեսանյութ) «Ներքին վախերն այս խմբակին տանում են դեպի ավտոկրատիա». «Փաստ» Գործող վարչախմբի հերթական թիրախը Հայոց ցեղասպանության հարցն է. Մենուա ՍողոմոնյանՀիմա էլ լծվել են Հայոց ցեղասպանությունը ժխտելո՞ւն. «Փաստ» Խոշոր հրդեհ՝ Հայաստանում․ բնակիչներին տարհանել ենԹոշակ չեն ավելացնում, բայց ոստիկանների աշխատավարձը նորից բարձրացնում են. «Փաստ» «Հրապարակ»․ Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքինՀունիսի 1-ից՝ նոր «անակնկալ» Վրաստան մեկնողների համար. զգալի տուգանք է նախատեսված. «Փաստ» Ի՞նչ է հայտարարել Ջո Բայդենը․ ի՞նչ է սպասվում ԻրանինԹուրքիայում երկրաշարժ է գրանցվել Այսպես են ուզո՞ւմ ապահովել «հինգ միլիոնը». «Փաստ» Երկար ժամանակով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Ադրբեջանի փոխարտգործնախարարը ասել է, թե իբր վերադարձրել են ՀՀ բոլոր գերիներիՈ՞վքեր են մասնակցել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին«Ուսումնասիրում ենք Հայաստանը». Սիրուշոյի և որդու հանգիստը Կարևոր․ իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ Փաշինյանը իր բոլոր մեղքերը բարդում է ժողովրդի վրա. Մենուա Սողոմոնյան Սամվել Վարդանյանին տարան բաժինՀայաստանում կարմրուկով վարակվածների թիվն ավելացել է Ինչի՞ց է սկսվել քաղաքացու և իշխանական պատգամավոր Հակոբ Ասլանյանի վեճը․ մանրամասներ Մեկ նպատակ ունենք` հաղթել Սկուդետոն. ՄխիթարյանԲացառիկ կադրեր.«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը վերահրատարակել է Սահյանի «Տոհմի կանչը» ժողովածուն Մովսես Ոսկանյանը որոնվում է որպես անհետ կորած Սամվել Ալեքսանյանի կինը տեսանյութ է հրապարակել Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքից, որին մասնակցության վճարը 1 մլն դրամ էր Մոսկվայում մահացած են գտել ՌԴ նախկին գլխավոր դատախազ Ստեպանկովի որդուն. աղբյուր ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելՀնդկաստանում կառուցվում է աշխարհի ամենամեծ արևային պարկըՄոտոցիկլետներով ու թանկարժեք ամենագնացներով․ Տոկաեւին պատվել են բարձր մակարդակովՄեքենաների դեղարկղերում պարտադիր դեղերի և բժշկական պարագաների ցանկը փոփոխվել է Նոր տեղեկություններ՝ Ադրբեջանում գտնվող Արցախի նախկին ղեկավարներից Ձյան բարձրությունը հասել է 9 սմ-ի․ ի՞նչ է կատարվում Ադրբեջանում«Համահայկական ճակատ» կուսակցությունը հնարավորություն ունի լուրջ քաղաքական ներկայացվածություն ապահովելու քաղաքական դաշտում
Ամենադիտված