Վարչապետը հերքում է, որ իրեն կադրեր են պարտադրել
ՔաղաքականությունԵս ոչ ոքի հետ ճարահատյալ չեմ աշխատում։ Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։ Նրա խոսքով՝ որոշ դեպքերում փոխզիջումնային տարբերակներ են ձեռք բերվել, ընդ որում, միշտ չէ, որ դրանք ամենավատն են եղել։ «Բայց որ ես ինչ–որ մեկի հետ աշխատեմ միայն այն պատճառով, որ ստիպված եմ, նման բան չկա։ Իսկ փոփոխություններ կարող են լինել միշտ»,– ասաց նա։