Նոր կադրային փոփոխություններ ԴԱՀԿ-ում
Ուշադրության կենտրոնումԱյսօր՝ հունվարի 13-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանի հրամաններով կադրային փոփոխություններ են իրականացվել Հարկադիր կատարման ծառայությունում:
ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայության Իրավաբանական բաժնի պետ, արդարադատության կապիտանԱրմեն Ազիզյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝իր դիմումի համաձայն:
Արմեն Հարությունյանի հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության ավագ լեյտենանտ Գոհար Մկրտչյանը նշանակվել է նույն բաժնի պետի պաշտոնին:
Մեկ այլ հրամանով Ծառայության Իրավաբանական բաժնի գլխավոր խորհրդատու, արդարադատության ավագլեյտենանտ Դավիթ Հոբոսյանընշանակվել էնույն բաժնի պետի տեղակալի պաշտոնին :