Իսկ որտեղի՞ց գիտեք , որ ես պետք է լինեմ ՀՀԿ–ի համամասնական ցուցակում. վարչապետ
Ուշադրության կենտրոնումԵթե ես ՀՀԿ–ի համամասնական ցուցակում չպիտի լինեմ, ես այնտեղ չեմ լինի։ Այս մասին հունվարի 13-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելու է արդյոք իշխանության քարոզարշավին։
Նշենք, որ մամուլում շրջանառվում է հարցը, թե կարող է արդյոք Կարապետյանը առաջադրվել որպես պատգամավորի թեկնածու, քանի որ վերջին 4 տարիներին նա մշտապես Հայաստանում չի ապրել։ «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է բնակության օրերս սահմանափակման քանակին, որպեսզի լինեմ ՀՀԿ-ի ցուցակում, թե՞ չէ, այդ հարցի պատասխանը չգիտեմ: Բայց կասեմ մի բան. եթե չեմ կարող, ապա ցուցակում չեմ լինի։ Իսկ որտեղի՞ց գիտեք, որ ես անպայման պետք է այնտեղ լինեմ», – ասել է վարչապետը ։