Ֆրանսիան կպայքարի Հայոց ցեղասպանության ժխտման փորձերի դեմ՝ հաստատել է վարչապետը
ՎերլուծությունBlogNews.am-ը գրում է.
Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը շաբաթ օրը հաստատել է իր երկրի ձգտումը՝ պայքարելու բոլոր նրանց դեմ, ովքեր կփորձեն ժխտել Հայոց ցեղասպանությունը: Հայտարարությունն արվել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ֆրանսիա աշխատանքային այցի օրերին։ Այս մասին հայտնում է TASS-ը:
Ուրբաթ օրը տեղի ունեցած բանակցություններից հետո երկու քաղաքական գործիչներն էլ ժամանել են Ալֆորվիլ քաղաք, որտեղ մեծ հայկական համայնք է ապրում: Նրանք մասնակցել են ֆրանս-հայկական դպրոցի բացմանը:
«Հայաստանը մի երկիր է, որը ենթարկվել է Ցեղասպանության և տուժել դրանից: Ֆրանսիան օրենքով է ամրագրել այդ փաստը: Այժմ այն պետք է ամրագրել իրական պատմության մեջ և պայքար մղել նրանց դեմ, ովքեր կփորձեն ժխտել Ցեղասպանությունը»,- ասել է Վալսը: Նա հատկապես ընդգծել է Ֆրանսիայում հայ համայնքի նշանակությունը՝ նշելով, որ դրա ներկայացուցիչներին հաջողվել է «հրաշալի կերպով ինտեգրվել Ֆրանսիայի հասարակության մեջ»:
Աբրահամյանն էլ, իր հերթին, երախտագիտություն է հայտնել Ֆրանսիային: