Սալվադորում 2015-ից ի վեր առաջին անգամ մեկ օրվա ընթացքում ոչ մի մարդ չի սպանվել
ՄիջազգայինԱշխարհում սպանությունների քանակով ռեկորդակիր Սալվադորում 2015-ի հունվարից ի վեր առաջին անգամ մեկ օրվա ընթացքում ոչ մի մարդ չի սպանվել, հայտնում է BBC–ն։
Ոստիկանության տնօրեն Հովարդ Կոտտոն մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ հունվարի 12-ին սպանության մասին ոչ մի ահազանգ չի ստացվել։
Վերջին անգամ ավազակային բախումներից տառապող կենտրոնամերիկյան այս երկրում նման բան էր եղել 2015-ի հունվարի 22-ին։