Արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության պետի նորանշանակ տեղակալի ունեցվածքը. «Փաստ
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի պետական ծառայության պետի տեղակալ Վիգեն Խաչատրյանը, ով ընդամենը վերջերս՝ նախորդ տարվա դեկտեմբերի 26–ին նշանակվել է նշված պաշտոնում, հունվարի 5–ին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի և եկամուտների՝ պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հայտարարագրից իմանում ենք, որ նորանշանակ պաշտոնյան ունի մեկ հողամաս և «VOLKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա: Վիգեն Խաչատրյանի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա՝ դեկտեմբերի 26–ի դրությամբ կազմել են 15 միլիոն դրամ և 25 հազար ԱՄՆ դոլար:
Պաշտոնյայի եկամուտներն էլ կազմել են 4 միլիոն 680 հազար դրամ, որից 3 միլիոն 600 հազար դրամը տարեկան աշխատավարձն է, իսկ 1 միլիոն 80 հազար դրամն էլ վարձակալության դիմաց ստացված միջոցները:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: