Ինչպես վերացնել մաշկի ճարպուռուցքը՝ լիպոման. հեշտ միջոց (տեսանյութ)
LifeԼիպոման (ճարպուռուցք) ճարպային բշջիջների աճ է ենթամաշկային շարակցական հյուսվածքում, կամ թելքավոր պարկուճ է, որն ամենից հաճախ գտնվում է մաշկի և հիմքում ընկած մկանային շերտի միջև, որոնք բարորակ ուռուցք են ձևավորում:
Լիպոմաները փոքր և շարժուն են, ունեն փափուկ կազմություն, էլաստիկ են և ցավ չեն առաջացնում:
Աճում են շատ դանդաղ կամ դրանց չափն անփոփոխ է մնում:
Լիպոման քաղցկեղ չէ, չի վերածվում քաղցկեղի: Հաճախ հանդիպում է իրանի, ազդրերի, պարանոցի, ձեռքերի վերևի մասի և անութների վրա:
Կարող է առաջանալ օրգանզմի գործնականում յուրաքանչյուր մասում:
Սովորաբար բուժում չի պահանջվում, բայց եթե լիպոման Ձեզ խանգարում է, ցավոտ է կամ մեծանում է, կարող է դրա հեռացում պահանջվել:
Տնային բուժում
Քսուք պատրաստել բնական յուղերի և բույսերի օգտագործմամբ: Բնական յուղեը, որոնցից են՝ նիմի և կտավատի յուղը, քսուքի հրաշալի հիմք են: Կարող եք փորձել տարբեր բոյսերի և յուղերի համադրությամբ: Նիմի յուղը կապող միջոց է, որը կօգնի պաշտպանել մաշկը: Այն լայնորեն կիրառվել է հին հնդկական բժշկության մեջ լիպոմայի բուժման համար:
Կտավատի յուղն ունի օմեգա-3 և օմեգա-3 ճարպաթթուների բարձր մակարդակ, որոնք օգնում են նվազեցնել բորբոքումը: Անպայման գնեք արտոնագրված կտավատի յուղ, այն պետք է չպարունակի ծանր մետաղներ, որոնցից են՝ կապարը և սնդիկը:
Ճարպագնդից ազատվելու համար մաշկին պետք է մերսում լիպոմայի հատվածում: Դա բերում է ցավի նվազման, հետո լիպոմայի նվազման ու վերացման:
Եթե առողջական լուրջ խնդիրներ ունեք կամ ուժեղ ցավեր, խորհուրդ ենք տալիս բժշկի դիմել: