Եթե գործընթացը մինչեւ վերջ ընթանա գործող օրենքով, ամեն ինչ ի օգուտ մեզ է որոշվելու․ գործարար պատգամավոր
ՔաղաքականությունԵթե գործընթացը մինչեւ վերջ ընթանա գործող օրենքով, ամեն ինչ ի օգուտ «Երեւան գարջուր» ընկերությանն է որոշվելու։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ընկերության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանն՝ անդրադառնալով ընկերությանը 110 միլիոն տուգանելու դեմ իրենց բողոքին։
Նա նշել է, որ մոտ մեկ ամիս անցել է՝ ինչ տուգանքի դեմ բողոք են ներկայացրել տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, սակայն դեռ որեւէ արձագանք չկա։ Պատգամավորի խոսքով՝ հարցը կարող է քննարկվել երկու ամսվա ընթացքում, որին ներկա կլինի նաեւ ընկերության ներկայացուցիչը։
«Իմ ակնկալիքը հետեւյալն է, որ գործընթացը մինչեւ վերջ ընթանա գործող օրենքով, եթե այդպես լինի, ամեն ինչ ի օգուտ մեզ է որոշվելու»,-ասել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2016-ի նոյեմբերի 16-ի գերիշխող դիրքի չարաշահման համար «Երեւան Գարեջուր» ընկերությանը տուգանել էր 110 միլիոն դրամով: Ընկերությունը անհիմն է համարում տուգանքը, որի վերաբերյալ բողոք է ներկայացրել հանձնաժողով։ Նախ՝ դիմումը կողմերը քննարկում են հանձնաժողովում եւ եթե տուգանքը չվերանայվի, դրանից հետո միայն ընկերությունը կարող է այն բողոքարկել դատարանում։
Հակոբ Հակոբյանը մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ այն անհիմն է եւ անպայման խնդիրը տեղափոխելու է իրավական հարթություն։