25-ամյա Արտյոմը վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդուն ու դիմել փախուստի
ՀասարակությունՀունվարի 11-ին, ժամը 3.50-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց փողոցի 8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 68-ամյա տղամարդու եւ թողնելով դեպքի վայրը՝ հեռացել է:
Ոստիկանության ծառայողները պարզել են, որ վրաերթը կատարել է 25-ամյա Արտյոմ Մ.-ն՝ վարելով «Օպել» մակնիշի ավտոմեքենա: Նա ժամը 5.30-ին Երեւանի Ս.Տարոնցու փողոցի թիվ 5 շենքի հետնամասից բերման է ենթարկվել:
Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն :