Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն


Ինը հետաքրքիր փաստ Ամանորի մասին

Ուշադրության կենտրոնում
Չգիտեմ՝ ով ինչպես անցկացրեց Ամանորը, բայց փաստ է, որ Կրակագույն աքաղաղի խորհրդանիշի ներքո ընթացած տոնակատարություններն այլևս անցյալում են, և աշխատանքային եռուզեռը դարձյալ տարվա միակ տանուտերն է իրեն զգում: Հետևաբար, մենք նույնպես կշարունակենք անել այն, ինչ միշտ ենք արել: Այն է՝ ընթերցողին ներկայացնել միջազգային անցուդարձի հնարավորինս ընդգրկուն համայնապատկեր: Բայց քանի որ մենք նույնպես սովորական մահկանացուներ ենք ու ենթակա հետտոնական դեպրեսիաներին, չենք շտապի ձեզ ավելի և միանգամից ծանրաբեռնել, օրինակ, հենց Ամանորի գիշերը Ստամբուլում իրականացված ահաբեկչության մանրամասներով կամ՝ սիրիական–իրաքյան գործընթացներով, որ արդեն մղձավանջի պես անվերջ են թվում բոլորին:
 
Այլ կերպ ասած՝ տոնից տեղեկատվություն անցումը կփորձենք փոքր–ինչ ավելի ճկուն դարձնել և այսօր, օրինակ, դարձյալ կանդրադառնանք ամանորյա տոնակատարության ավանդույթին, ձեր ուշադրությանը ներկայացնելով դրա հետ կապված տասնմեկ հետաքրքիր փաստեր: Մանավանդ որ այս օրերին նույնիսկ միջազգային մամուլում շատ կարդացինք այն մասին, թե հետսովետական երկրները, դրանց թվում՝ Հայաստանը, Սրբ. Ծնունդը մոռացած, Նոր տարին շարունակում են տոնել հունվարի մեկին և խորհրդային լավագույն ավանդույթներով:
 
Իրականում Խորհրդային Միությունը կամ բոլշևիկներն ու Կոմկուսը բացարձակապես կապ չունեն Նոր տարին հունվարի մեկին տոնելու ոչ ամսաթվի, ոչ բովանդակության հետ: Եվ եթե հետսովետական երկրների դեպքում, այսպես կոչված, օրինակելի երկիրը Ռուսաստանն է համարվում, չենք կարող միանգամից չանդրադառնալ առաջին փաստին և չնշել, որ Ռուսաստանում Նոր տարին առաջին անգամ Պետրոս ցարի կողմից արձակված հրամանով է նշվել հունվարի 1–ին, 1700 թվականին: Դրանից առաջ ռուսները Նոր տարին սեպտեմբերի 1–ին էին նշում, և որպեսզի հնարավորինս արագ վերացվեր ժողովրդի մեջ կարծրացած ավանդույթը՝ Պետրոս ցարը հրամայեց այդ օրվան իսկապես նոր շուք տալ՝ տները զարդարելով սոճու, նոճու, եղևնու ճյուղերով, համադամ ուտելիքներ պատրաստել՝ միմյանց հյուր գնալով, կրակել հրացաններից և հրթիռներ արձակել: Սկզբում, իհարկե, դժվար էր, բայց շատ շուտով Նոր տարին հունվարի մեկին տոնելու պահանջը սովորական և սիրված ավանդույթ դարձավ Ռուսաստանում: Այնպես որ ԽՍՀՄ–ը և բոլշևիկները, ինչպես տեսնում եք, ոչ մի կապ չունեն այս ավանդույթի հետ, որ մի բան էլ այն մնացածներին փոխանցեին: Հակառակը՝ փաստ է, որ հեղափոխությունից հետո իշխանության գալով բոլշևիկներն ուղիղ տասնյոթ տարի արգելեցին Նոր տարի տոնել և նույնիսկ եղևնի զարդարել: Եղևնին վերադարձավ միայն 1935–ին, երբ բազում մարդկանց` այն զարդարելու պատճառով համակենտրոնացման ճամբարներ ուղարկած իշխանությունները որոշեցին, որ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Ճիշտ է՝ եղևնու գագաթը զարդարող կարմիր աստղը նախկին վեցանկյան փոխարեն հնգանկյուն դարձավ, բայց դա արդեն այնքան էլ կարևոր չէ:
 
Ինչ վերաբերում է տոնակատարություններին՝ դրանք այդպես էլ արգելված մնացին, և երրորդ փաստն ահա այն է, որ Նոր տարին, որպես ոչ աշխատանքային օր և համազգային տոն, ԽՍՀՄ–ում սկսեցին տոնել միայն 1948–ին, Կոմկուսի Գերագույն խորհրդի պրեզիդիումի որոշմամբ:
 
Ի դեպ, լավ չեմ հասկանում, թե դրսի լրագրողներից մեկը հեղինակավոր մի պարբերականում ինչու էր ծաղրել սովետական «В лесу родилась елочка» երգը, որի ներքո, իբր, հետսովետական երեխաները ցայսօր սովետական Նոր տարի են տոնում, բայց, իբր չորրորդ փաստ, ստիպված ենք արձանագրել, որ հայտնի երգը նույնպես ԽՍՀՄ–ի հետ ոչ մի կապ չունի: Այն գրվել է սրանից 113 տարի առաջ՝ ռուս բանաստեղծուհի Ռաիսա Կուդաշևայի կողմից և տպագրվել Малютка մանկական հանդեսում: 1905–ից արդեն, երբ Լեոնիդ Բեկմանը երաժշտություն գրեց դրա համար, այն իսկապես սիրված երգ դարձավ Ռուսաստանի, իսկ հետագայում, այո, նաև ԽՍՀՄ երկրների երեխաների համար: Բայց որ այն սովետական ծագում չունի, ակնհայտ է:
 
Եթե նկատել եք՝ Ձմեռ պապիկի թոռնիկ Ձյունանուշիկի կերպարը միայն խորհրդային և հետխորհրդային երկրներում տարածում ունի, և այստեղ ընդդիմանալու խնդիր չկա: Բայց հինգերորդ փաստն այն է, որ այն նույնպես խորհրդային ծագում չունի: Իրականում 1873 թվականին, երբ Ալեքսանդր Օստրովսկին գրեց Ձյունանուշիկ պիեսը, ռուսներն այնքան հավանեցին այդ կերպարը, որ Ձմեռ պապի հետ միասին՝ այն դարձրին Ամանորի խորհրդանիշ: Ճիշտ է և այն, որ սկզբնական շրջանում Ձյունանուշը Ձմեռ պապի աղջիկն էր, ոչ թե թոռնիկը, և խորհրդային իշխանությունները երկար ժամանակ նրան նույնպես փակի տակ պահելով հիսունականներին վերադարձրին Ձյունանուշին՝ որպես թոռնիկ:
Ինչ վերաբերում է Ձնեմարդուն՝ այն նույնպես տասնիններորդ դարի ծագում ունի և կրկին Պետրոս առաջինի անվան հետ է կապվում, ոչ թե սովետների: Այն ժամանակից ի վեր Ձնեմարդը քիչ է փոխվել՝ նույն երեքգնդանի մարմինը, գազար–քիթը, մոխրից աչքերը, դույլ–գլխարկն ու կախարդական գավազանը: Սա արդեն վեցերորդ փաստն է Ամանորի հետ կապված, որ ստիպված ենք հաշվի առնել:
 
Խորհրդային ամենաամանորյա ֆիլմը, իհարկե, Ճակատագրի հեգնանք կամ՝ Բաղնիքդ անուշ ֆիլմն էր, որ ցայսօր նաև հայկական եթերն է զարդարում: Ֆիլմը նախ և առաջ պատմական էր այն առումով, որ նկարվեց Մոսֆիլմի՝ ընդամենը վեց հարյուր քառակուսի մետր տարածքում երեք կամերաներով և այնքան սիրվեց ժողովրդի կողմից, որ, անտարակույս, դեռ երկար կմնա որպես Ամանորի հետ անխուսափելիորեն կապված խորհրդանիշ, իսկ այս դեպքում՝ որպես տոների հետ ուղղակիորեն կապվող յոթերորդ փաստ:
 
Ընդհանրապես, պատմությանը հայտնի առաջին ամանորյա ուղերձը կամ դիմումը բրիտանական կայսրության հպատակների ականջին հասավ 1932 թ.–ին՝ Գևորգ 5–րդ թագավորի օրոք, և դա այդ ձևաչափի առաջին արքունի–ծիսական տեքստն էր, ընդ որում՝ մտերմիկ, ընտանեկան ոգով առլեցուն, որով Եվրոպայում հանրության հետ ուղիղ հաղորդակցության սկիզբը դրվեց: Այլ կերպ ասած՝ ամանորյա ուղերձներն էլ սովետական ծագում չունեն, ինչի մասին սխալմամբ շաղակրատում են ոմանք: Իրականում, Խորհրդային պատմության մեջ առաջին անգամ ամանորյա ուղերձով հանդես է եկել Կալինինը՝ 1941 թվականին: Ասում են՝ հաջողված ձեռնարկ, ինչը հետագայում, ինչպես այդ երկրում շատ բան, փչացավ ու դարձավ ընդամենը պարտադիր կուսակցական–հաշվետու զեկույց՝ «փառավոր հնգամյակի հաղթանակների» վերաբերյալ: Ձանձրալի մի բան և, իհարկե, ութերորդ փաստ, որի սկիզբն էլ Բրեժնևի կողմից դրվեց՝ 1970–ին:
Որպես իններորդ ամանորյա փաստ է պետք նկատել Ձմեռ պապի այցելությունը իր թոռնիկներին: Ի տարբերություն Արևմուտքի, որտեղ Սանտա Կլաուսը բուխարիների միջով տներն էր այցելում՝ նվերներ թողնելով երեխաների համար, ԽՍՀՄ–ում, համենայն դեպս՝ մինչև յոթանասունականները, Ձմեռ պապը հիմնականում մանկապարտեզներ, դպրոցներ կամ մշակույթի տներ էր այցելում: Իսկ թե ինչ ուրախությամբ էին ողջունվում նրա բերած փոքրիկ ու աղքատիկ` паек–ները, նույնիսկ մեր սերունդն է հիշում: Դե՝ ո՞վ չի հիշում հայտնի քառատողը, որով էլ ամփոփվում էր նվերի պարունակությունը՝ Պոպոք, պնդուկ, մանդարին, շնորհավոր Նոր տարի:
 
Ահա այսպես, սիրելի ընթերցող: Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է մի անգամ ևս շնորհավորել ձեզ Ամանորի առիթով, բոլորիդ բազում հաջողություններ մաղթել, որպեսզի մեր բոլորի Հայաստանում այս տարին նախ և առաջ խաղաղություն, ապա նաև՝ բարգավաճում ու շենություն բերի:
 
Գոհար Սիմոնյան
«Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի ՍարգսյանFastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացելՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Թաեքվոնդոյի» ֆեդերացիայի նախագահը ծեծի է ենթարկել․ նա տեղափոխվել է հիվանդանոց Ֆրանկ Փալոնն ԱՄՆ-ին կոչ է արել ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին Քաջարան֊Կապան ճանապարհից ձերբակալվել էին մի կին ու երիտասարդ. հայտնաբերվել էր ահռելի քանակի թմրամիջոց Անահիտ Ավանեսյանը պաշտոնա՞նկ կարվի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունըԿայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն գործադրած անձինք խոստովանել են կատարվածը Էրդողանի անհաջող միջնորդությունը Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտանAmio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում 72-ամյա տաքսու վարորդը և 70-ամյա ուղևորը բռնաբարել են անչափահաս աղջկան և նրա մորը. «Հրապարակ» Ձյուդոյի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 3 մարզիկովՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտը լույս է ընծայել «Ohannes Tchekidjian: Life and Career» աշխատությունը՝ նվիրված Հովհաննես Չեքիջյանի ծննդյան 95-ամյակին Ռուս խաղաղապահների Արցախից հեռանալը նախևառաջ ամրագրում է թուրքական գործոնի էական ուժեղացումը Պարող հարսնացուն հարսանիքի ժամանակ ընկել է լողավազանը և խեղդվել (լուսանկար) Նիկոլին բերել են բոլոր նրանք, ովքեր մերժել են Սերժ Սարգսյանին. Էդուարդ Շարմազանով Վարդենիսում երկու տղամարդ արցախցի 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Ադրբեջանցի վարորդը դանակահարել է մոսկվացուն, ով նկատողություն է արել կայանելու համար․ զոհ կա (տեսանյութ) Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն Լավրովը բացահայտել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «Փաշինյանի տրանսֆորմացիայի» մանրամասները ԱՄՆ-ն ու ԵՄ-ն «կդավաճանեն» Հայաստանին․ ՌԴ ԱԳՆՌԴ խաղաղապահները հեռանում են Արցախից․ նոր կադրեր (տեսանյութ) Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացիՈւժեղացված ծառայություն՝ Կառավարության շենքի մոտ Մոսկվան ու Թեհրանը կհակադարձեն Երեւանին․ ռուս քաղաքագետ «Ռոբիս ապրեցնելը դարձավ իմ կյանքի շարժիչ ուժը». Ռոբերտ Հայրապետյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Իշխանասարում. «Փաստ» Արտակարգ դեպք՝ Երևանում․ «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Դրամահավաք՝ գյուղական դպրոցներումՍտեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար«Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ ՄոսկվայումՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի Կենդանակերպի այս նշանները սեր կգտնեն մայիսին Շտապ․ Բռնի ուժով քաղաքացիների են բերման ենթարկում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը Թուրքիայի արևելքում երկրաշարժ է եղել 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293.000.000 ՌԴ ռուբլի գումարի հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ «Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա»․ ՓաշինյանԾեծված երիտասարդին նոր մեղադրանք են առաջադրել. Փաշինյանը գնում է վա-բանկ՝ իր թիմը կուռ պահելու համար Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» «Մեռան սիմվոլներ ցույց տալով». Լ. Մաթևոսյան
Ամենադիտված