Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Պարապության և խումարի արդյունքները

Վերլուծություն
Տոներն այլևս անցյալ են, կամաց–կամաց տեղի է տալիս նաև խումարը, որը պատել էր գրեթե ողջ հայաստանյան հանրությանը։ Բնականաբար, սկսում է արթնանալ նաև քաղաքական ու հասարակական կյանքը։ Սակայն արթնացման այդ առաջին նշույլները, այնուամենայնիվ, վկայում են, որ խումարը շարունակում է պայքարել։ Հենց այս մասին են խոսում տոնական ու հետտոնական օրերին կատարված մի շարք իրադարձություններն ու դրանց նկատմամբ արձագանքները։ Տարին մեծ հաշվով կարելի է ասել սկսվեց բավական սկանդալային սպանություններով։ Իհարկե, դրանք որևէ քաղաքական ենթատեքստ կամ բովանդակություն չունեին, անկախ նրանից, որ տուժողներն ու կասկածյալները չինովնիկներ կամ չինովնիկների որդիներ էին, սակայն ամեն դեպքում, նման լուրերն ինքնին մթագնում են տոնական տրամադրությունը։
 
Տոնականության առումով՝ 2016–ը ծանր տարի էր, այդ ծանրությունն իրեն զգացնել տվեց մինչև տարվա վերջին օրերը՝ դեկտեմբերի 29–ին Տավուշում ադրբեջանական դիվերսիայի տեսքով և վերջինիս վերաբերյալ միջազգային արձագանքներով։ Սակայն գուցե տոների գինովության, գուցե խումարի պատճառով, հայաստանյան համենայնդեպս մեդիահանրույթը, կարծես թե, կորցրել է իրավիճակը սթափ գնահատելու կարողությունը, որով չնայած երբեք էլ առանձնապես աչքի չի ընկել։ Բանն այն է, որ արհեստականորեն, թե միտումնավոր լայն ու բուռն քննարկման են արժանանում այնպիսի դրվագներ, ինչը, մեղմ ասած, տարօրինակ էր։ Այս տրամաբանությամբ հենց տոնական օրերին ամբողջ հայաստանյան ֆեյսբուքը ողողված էր մի գեղեցիկ ընտանեկան լուսանկարի մեկնաբանություններով, որի միակ առանձնահատկությունն այն էր, որ նկարում հայկական տարազով ընտանիքի հայրը սևամորթ էր կամ, ինչպես ասում են, աֆրոամերիկացի։ Ընդամենը մեկ սովորական ընտանեկան լուսանկարը բացահայտեց տարատեսակ ազգայնամոլների, նացիստների, ազգայնականների, տոլեռանդների կեղծ ու իսկական քաղքենիների և այլն։ Արդյոք նման թեմաները արհեստականորեն և կոնկրետ նպատակների հետապնդումո՞վ են դրվում շրջանառության մեջ, թե ոչ՝ դժվար է ասել։
 
Հաջորդ ոչ պակաս բուռն արձագանքի արժանացած թեման Հանրային հեռուստաընկերության «Մարտիկ» հաղորդաշարի տոնական հաղորդումն էր, որտեղ մի դրվագում դերասան Վարդան Պետրոսյանը թուրքական առոգանությամբ կեղծ լեզվով ինչ–որ բան է գոռում դիտակետից և այնտեղից էլ պատասխան ստանում։ Այս դրվագի վերաբերյալ ասպարեզում հայտնվեցին տարատեսակ մեկնաբանություններ, մեկնաբանողներ ու վերլուծողներ։ Բարոյախրատական կոչեր հնչեցնողներ, դերասանին քննադատողներ ու պաշտպանողներ, բանը հասավ նրան, որ դերասանին սկսեցին մեղադրել պատերազմի կոչեր անելու, քաղքենիության և տարատեսակ այլ «մահացու մեղքերի» մեջ։ Վերջում պարզվեց, որ այդ դրվագն ընդամենը բեմականացում էր։ Ըստ իս, այն չափազանց անհաջող ու չստացված կատակ էր, ոմանց կարծիքով գուցե զավեշտալի, սակայն ամեն դեպքում այն կատակ էր, թե ինչ որակի, դա այլ հարց է, իսկ ինչ վերաբերում է դերասանի թուրքերեն հայհոյախառն արտահայտություններին, ապա այստեղ նույնիսկ մեկնաբանության ու անդրադառնալու կարիք չկա, քանի որ պետք է խոստովանենք, որ հայհոյանքը, ընդ որում շատ ավելի կոպիտ ու բազմահարկ, մեր սովորական առօրյա խոսակցական լեզվի մի որոշակի շերտն է, այդ շերտը շատ ավելի լայն ու բազմաժանր է բանակում՝ զինվորների խոսակցական առօրյայում, դա լավ է, թե վատ՝ բոլորովին այլ խնդիր է։
 
Վերջապես մյուս կողմից պետք է նշել, որ այս քննարկումների ու իրադարձությունների ֆոնին, չափից ավելի փոքր ուշադրություն հատկացվեց իսկապես կարևոր մի շարք իրողությունների, որոնց թվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից դեկտեմբերի 29–ի դիվերսիայի վերաբերյալ հայտարարությունը, Սյունիքի նախկին մարզպետի պաշտոնանկությունը մարզի ՀՀԿ տարածքային կազմակերպության ղեկավարի պաշտոնից, որն ըստ էության ցույց է տալիս այն ընդհանուր կուրսը, որով շարժվելու է իշխող կուսակցությունը ընտրություններին ընդառաջ։ Այս շարքը կարելի է շարունակել երկար, սակայն դրա փոխարեն թերևս հույս հայտնենք, որ գոնե ընտրություններին ընդառաջ հայաստանյան լրատվամիջոցները, հասարակական գործիչները, բլոգերները, ակտիվիստներն ու «ակծիվիստները» վերջապես կկարողանան կողմնորոշվել, թե որն է մեր իրականության մեջ էականն ու կարևորը, իսկ որը «պարապ վախտի խաղալիք»։
 

Աղասի Մարգարյան

PressMedia.am վերլուծաբան

 
Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված