Արտակարգ իրավիճակ Երևանում
ՀասարակությունԱրդեն 3-րդ ամիսն է` Երևան քաղաքի Բաբաջանյան 43 շենքին հարող տարածքի ավտոտնակները լցված են կոյուղաջրերով, որի պատճառը Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի և թիվ 181 հիմնական դպրոցի միջև ընկած տարածքից գետնի երես դուրս եկող կոյուղաջրերն են:
SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում տարածքում ապրող քաղաքացիները ասացին, որ խնդրի մասին տեղյակ են պահել պատկան մարմիններին, սակայն՝ ապարդյուն: Արդեն 2 ամիս է, ստիպված են ապրել այդ գարշահոտ տարածքում, որտեղ նաև դպրոցների և մանկապարտեզի երեխաներն են ստիպված սովորել և համակերպվել այդ տհաճ մթնոլորտի հետ:
Նման իրավիճակը կարող է պատճառ դառնալ վարակիչ հիվանդությունների պատճառ, մանավանդ՝ եղանակները տաքանալուն պես: Ավտոտնակները գնալով խարխլվում են և վտանգ կա, որ այն պատը, որի տակից դուրս են գալիս կոյուղաջրերը, վաղ թե ուշ կարող է փլվել: