Առաջիկա 5 օրվա եղանակը
ՀասարակությունՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացնում է առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսումը.
Հունվարի 11-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 11-ին կնվազի 3-5 աստիճանով (բացառությամբ Արարատյան դաշտի), այնուհետև էապես չի փոխվի:
Երևանում հունվարի 11-14-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, գիշերը և առավոտյան` մառախուղ: