Դոլարի փոխարժեքը հասավ 485 դրամի . Եվրոն էժանացել է գրեթե 3 դրամով
Ուշադրության կենտրոնումԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 11-ին, կազմել է 485.00 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.29 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 510.80 դրամ (նվազել է 2.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 587.72 դրամ (նվազել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.07 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 259.86 դրամ, ոսկի՝ 18,548 դրամ, պլատին՝ 15,172.1 դրամ։
Հունվարի 11-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։