Թուրքիայի մեջլիսում սահմանադրական փոփոխությունների երկու կետերն ընդունվել են
ՄիջազգայինԹուրքիայի խորհրդարանում ձայների մեծամասնությամբ ընդունվել են սահմանադրական փոփոխությունների նախագծի երկու կետերը։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների քննարկման առաջին փուլում 348 կողմ ձայներով ընդունվել են 2 կետեր։ Առաջին կետով ընդամենը կոսմետիկ ոչ էական փոփոխություն էարվել, իսկ 2–րդ կետով խորհրդարանում պատգամավորների թիվը 550–ից դառնում է 600։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերվել սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին ։