Բաքվի հիվանդանոցում անօթեւան տղամարդն ինքնասպան է եղել
ՄիջազգայինԲաքվի տուբերկուլյոզի դիսպանսերում տղամարդն ինքնասպան է եղել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ հունվարի 10-ին դիսպանսերի հիվանդ 1964 թվականի ծնված Անատոլի Մեհդիեւը իր հիվանդասենյակում սայրով կտրել է կոկորդը:
Նախնական տեղեկություններով՝ տղամարդը ծանր հիվանդ էր, որն էլ եղել է ինքնասպանության պատճառը: Մեհդիեւը չի ցանկացել այլեւս տառապել եւ ձեռք է բարձրացրել սեփական կյանքի վրա: Հայտնի է, որ նա գլխի վրա ծածկ չուներ: Հնարավոր է, որ նաեւ դա է հետք թողել տեղի ունեցածի վրա: