Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 900 կրակոց. առավել ակտիվ է եղել Մարտունու ուղղությամբ. ԼՂՀ ՊԲ
ՀասարակությունՀունվարի 10-ին եւ լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի բոլոր ուղղություններով հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային եւ դիպուկահար զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 50 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 900 կրակոց:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ադրբեջանական զինուժի կողմից առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արեւելյան (Մարտունու) հատվածում, որի ուղղությամբ արձակվել է մոտ 300 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակել են վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը՝ պատասխան գործողությունների դիմելով միայն խիստ անհրաժեշտության դեպքում: