Գլխավոր դատախազն այցելել է մարտական դիրքեր (Ֆոտո)
ՀասարակությունՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր՝ հունվարի 10-ին, այցելել է ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի համայնք, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ, ծանոթացել համայնքում առկա խնդիրներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից:
ՀՀ գլխավոր դատախազն այնուհետեւ այցելել է հանրապետության հյուսիսարեւելյան հատվածի մարտական դիրքեր, շրջել է մարտական հենակետում, զրուցել զինծառայողների հետ, ծանոթացել նրանց ծառայության պայմաններին:
Արթուր Դավթյանը շնորհավորել է մարտական հերթապահություն իրականացնող զինվորների Ամանորը` մաղթելով նրանց խաղաղ ծառայություն:
Զինծառայողների հետ հանդիպմանը անդրադարձ է կատարվել 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական պետական սահմանին հակառակորդի դիվերսիոն ջոկատների ներթափանցման փորձին: