Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի Երևանից Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Արման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ Ալիև Գազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են


Արժանի՞ է արդյոք Ռոնալդուն լավագույնը լինելու

Սպորտ

Հունվարի 9-ին FIFA-ն 2016-ի  լավագույն ֆուտբոլիստ ճանաչեց Կրիշտյանու Ռոնալդուին: Ոչ ոք կասկած չուներ, որ այդ մրցանակը բաժին է հասնելու հենց նրան: Մինչ այդ արդեն նա նվաճել էր «Ոսկե գնդակը»: Նախորդ տարին Ռոնալդուի համար լավագույնն էր կարիերայում՝ Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հետ ու Չեմպիոնների լիգայի հաղթող:

Ռոնալդուն իր Ոսկե գնդակների թիվը հասցրեց չորսի՝ առաջ անցնելով Պլատինիից, Քրոիֆից ու Վան Բաստենից: Եվ կրկին աշխարհը բաժանվեց երկու մասի. արժանի՞ էր արդյոք Ռոնալդուն այս մրցանակին, նա՞ է ավելի ուժեղ, թե՝ Մեսսին: Բնականաբար արգենտինացին գիտեր, որ լավագույնը լինելու է իր վաղեմի մրցակից Ռոնալդուն: Մեսսին ու Բարսելոնան անգամ չմասնակցեցին մրցանակաբաշխությանը՝ պատրաստվում էին Իսպանիայի գավաթի պատասխան խաղին Աթլետիկի հետ:

Նայելով փաստերին՝ միանշանակ պետք է փաստել, որ Ռոնալդուն ամենից շատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստն է ու արժանի է լավագույնի կոչմանը: Դա կարծիք է՝  հիմնված փաստերի վրա: Եթե  շատերը զարմանում էին, թե ինչու Մեսսին եւ ոչ թե Սնեիդերը 2010-ին դարձավ տարվա լավագույն ֆուտբոլիստը, ապա այստեղ խոսում են փաստերը: Բայց ֆուտբոլում, ինչպես նաեւ կյանքում, ամեն բան միանշանակ չէ: Կարելի է նաեւ ասել, որ հենց այս տարի Ռոնալդուն ամենից քիչ էր արժանի լավագույնի կոչմանը: Ինչո՞ւ…

Եկեք մի պահ ժամանակի մեջ հետ գնանք դեպի  նախորդ տարվա Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ: Ամեն բան որոշում է պահը…Խփեր Գրիզմանը կամ չվրիպեր Խուանֆրանը… այսօր լավագույնը երեւի կլիներ Գրիզմանը: Կամ չլիներ Պլատինին, չհորիներ Եվրոպայի առաջնության մասնակիցների թվի ավելացում, որտեղ երրորդ տեղը գրաված թիմերը դուրս կգային հաջորդ փուլ, Պորտուգալիան իր երեք միավորով կմնար խմբում: Պորտուգալիան իր երեք միավորով ընկավ աղուսակի ձախ հատված՝ համեմատաբար թույլ թիմերի հետ, Պորտուգալիան Եվրոպայի առաջնությունում հիմնական ժամանակում հաղթեց միայն մեկ խաղում, մնացած խաղերում՝ ոչ ոքիներ: Եվ եկանք նույն տեղը, եթե եզրափակչում Գրիզմանը խփեր, եթե Ժիրուն օգտագործեր իր լավագույն պահը, լավագույնը այս պահին կլիներ Գրիզմանը: Բայց «եթե»-ներ չեղան: Իսկ Ռոնալդուն, եզրափակչում վնասվածք ստանալով, կատարեց մարզչի դերը: Ինչպես տեսաք, թիմն առանց իր աստղի ավելի լավ ու վստահ խաղաց: Այստեղ էլ Էդերը վճռեց խաղի ելքը:

Զուգահեռաբար ԱՄՆ-ում Ամերիկայի գավաթի  եզրափակչում կրկին դրամա էր, կրկին ողբերգություն մի ազգի համար: Վերջին երկու  տարում Արգենտինայի հավաքականը երեք անգամ հայտնվում է  եզրափակչում, երեք անգամ թիմին այնտեղ հասցնում է Մեսսին: Բարսելոնի աստղը Արգենիտանան, կարելի է ասել միայնակ, հանեց Աշխարհի առաջնության եզրափակիչ, բայց Իգուաինը մեն մենակ դուրս գալով դարպասապահի դեմ վրիպեց, նա արեց դա երկրորդ, ապա երրորդ անգամ:

Մեսսին ամբողջ աշխարհի առջեւ չկարողացավ թաքցնել իր արցունքները, հետո էլ որոշեց հեռանալ Արգենտինայի հավաքականից: Իգուաինը չվրիպեր գուցե այսօր այլ արդյունքներ լինեին: Բայց դա «գուցե»-ների շարքից է:

Ինտերնետը ողողված է մեմերով, որտեղ Ռոնալդուն ստանում է իր Ոսկե գնդակը՝ հենվելով Ռամոսի ու Էդերի ուսերին, իսկ Մեսսիին սեփական թիմակիցները Արգենտինայից քաշում գցում են փոսը: Իհարկե, Սերխիո Ռամոսի կարգի ֆուտբոլիստը, ում շնորհիվ Ռեալը վերջին իր երկու գավաթները վերցրեց Չեմպիոնների լիգայում, փրկեց Ռեալին Եվրոպայի Սուպեր գավաթի հետ խաղում՝ կրկին վերջին րոպեներին, ֆուտբոլիստ, ով համարվում է Ռեալի ոգին, երբեք չի արժանանա Ոսկե գնդակին, անգամ մոտ չի կանգնի, քանի դեռ կան Ռոնալդուն ու Մեսսին: Արդա՞ր է… չգիտեմ:

Ռոնալդուն կասի, որ նա նախորդ տարվա չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուն է, նրան չսիրողները կասեն այո, որոնցից միայն չորս գնդակը նա խփել է Մալմոյին: Ռոնալդուն կհավելի, որ նա Եվրոպայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն էր… Ռոնալդուն կասի, այո ես լավագույնն եմ աշխարհում ու անելու եմ ամեն բան, որպեսզի դառնամ պատմության լավագույն ֆուտբոլիստը: Նման բան երբեք չեն ասել Մեսին, Մարադոնան, Քրոյֆը: Եվ հենց դրանում է իրական Ռոնալդուն: Սիրենք նրան, թե չսիրենք, նա իրեն շատ է սիրում եւ այնքան շատ, որ այսօրվա դրությամբ երեւի թե ֆուտբոլի պատմության ամենաաշխատասեր ֆուտբոլիստներից մեկն է:

Շատերն ասում են՝ Ռոնալդուի բախտը չի բերել, նա ծնվել է Մեսսի հետ նույն ժամանակ: Բայց պորտուգալացին Մեսսիին զիջում է միայն մեկ Ոսկե գնդակ, շատ անհատական նվաճումներում էլ անգամ գերազանցում է: Այն, որ Մեսսիին Աստված է օժտել բնատուր տաղանդով եւ ֆուտբոլը նրա արյան ու բջջիջների մեջ է, ապա Ռոնալդուն ինք իրեն է ստեղծել՝ քրտանաջ աշխատանքի, հզոր աշախատասիրության եւ ամեն հարցում լավագույնը լինելու ձգտման շնորհիվ:

Հետաքրքիր բան է ստացվում, ֆուտբոլային աշխարհի մեծամասնությունը ընդունում է, որ Ռոնալդուն զիջում է Մեսսիին, բայց նաեւ ընդունում է, որ Ռոնալդուն չափից դուրս լավ է երկրորդը լինելու համար: Եվ դա լիովին ապացուցելու համար նա դեռ ժամանակ ունի: Իսկ մեզ մեծ բախտ է վիճակվել այս ուժեղագույն դիմակայության ականատեսը լինելու:

ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Ուշագրավ․ պետական դավաճանություն կատարելու համար 2 անձ է հետախուզվում Լարված իրավիճակ Հրազդանում Շարժումը պետք է սկսվի ԵրևանիցՔաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև (տեսանյութ) Հունիսի 1-ից Վրաստանում պարտադիր կդառնա զբոսաշրջիկների առողջության ապահովագրությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումըԱրման Ծառուկյանին սպառնում է տուգանք եւ որակազրկում Հայաստանը պարտվելու է. Իլհամ ԱլիևԳազ չի լինի ապրիլի 29-ին և 30-ին ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են«Կրոկուսում» տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Ծեծ`թիվ 92 դպրոցում. երեխաներից մեկը տեղափոխվել է հիվանդանոցԼևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Արշավ են սկսել ականազերծում իրականացնողները. կան ազատման դիմումներ. Գառնիկ Դանիելյան Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Վթար Դիլիջանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին ու գլխիվայր շրջվել Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Տղամարդուն, որը խանդի պատճառով սպանել է հարսնացուին, գտել են նրա դիակը գրկած (տեսանյութ 18+) «Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան Երեւան-Գյումրի գնացքում Աննա Հակոբյանի նստելու ձեւը համացանցում քննարկման առարկա է դարձել Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Մոսկվայի Չեխովի անվան գեղարվեստական ակադեմիական թատրոնի դպրոց- ստուդիան հանդես կգա Երևանում Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան Փաշինյանի նոր վախերը․ մայրաքաղաք եկող բոլոր բեռնատարները կանգնեցնում են Ազատման դիմում չի գրում, բայց պահանջում է ազատել աշխատանքից․ Վրացյանը չարիք է դարձել Մասիսի դպրոցում ԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքը Իսրայելն Ադրբեջանի տարածքի՞ց է հարվածել Իրանին Երթևեկությունը կաթվածահար է արվածՓաշինյանը հաստատել է ՄԻԵԴ–ի դատավորի պաշտոնում առաջադրվող թեկնածուների ցուցակը Արգելափակված են Շիրակի և Արտաշիսյան փողոցները․ ԼուսանկարներՄեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա ՍողոմոնյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում ՇՏԱՊ․ Փակվեց դեպի Էջմիածին տանող ճանապարհը Կիրանցը գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերովԱդրբեջանն իր նախընտրած քարտեզներով փորձում է «սահմանը ծռել» ու մխրճվել այն հատվածներում, որտեղ նպատակահարմար է համարում․ Տիգրան Աբրահամյան Բեռնատարների ռեյդ` Սևան-Երևան ավտոճանապարհին Սպանել են գյուղապետին ու ևս 6 հոգու․ 2 ռուս զինծառայող է ձերբակալվել«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ինՄիհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում
Ամենադիտված