Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեց ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից


Ինչով է պայմանավորված աշակերտների բացակայությունների մեծ թիվը

Հասարակություն

ՀՀ հանրակրթական դպրոցների 3-12-րդ դասարաններում երեկվանից վերսկսել է ուսումնական գործընթացը: Եղանակային անբարենպաստ պայմանների, նաև, ծնողների պնդմամբ՝ սուր շնչառական հիվանդությունների պատճառով դպրոցներում այս երկու օրերին  բացակայությունները շատ են:

Բացակայությունների պատճառների մասին խոսեցինք Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հ. 2 դպրոցի տնօրեն Իռա Հակոբյանի հետ: Նրա խոսքով՝ բացակայությունների պատճառը մամուլում տարածված` իրականությանը չհամապատասխանող տեղեկություններն են, թե դասերը հետաձգվում են. «Դե, մենք զանգահարում, ասում ենք, որ դասերը նորմալ ընթանում են: Բացի դա, երեկ երեխաները, ովքեր եկել էին դպրոց, տեսել են, որ դպրոցում տաք է, ու այսօր ավելի շատ աշակերտներ են եկել»:

Տնօրենի հավաստմամբ` այս պահին բացակայում է երեխաների 20-25 տոկոսը. «Բացակաների թվում նաև հիվանդ երեխաներ կան: Ծնողները զանգահարում և զգուշացնում են: Կան աշակերտներ, ովքեր քաղաքից դուրս էին գնացել ու դեռ չեն վերադարձել: Իսկ բացակայությունները դրվում են, բայց ոչ համատարած»:

Araratnews.am-ի հետ զրույցում տիկին Հակոբյանը նաև նշեց, որ  ԿԳ նախարարի հրահանգի համաձայն`  այսօրվանից դպրոցներում դասերը կսկսվեն ժամը 10-ին:

Ալեքսանդր Շիրվանզադեի անվան հ.21 դպրոցի տնօրեն Նելլի Երիցյանն էլ ընդգծեց, որ բացակայությունները հիմնականում ոչ թե սուր շնչառական հիվանդությունների, այլ ցրտի պատճառով են. «Մենք երկու մասնաշենք ունենք, գազով ենք ջեռուցում՝ ամենաբարձր ջերմաստիճանով, բայց դեռ այդքան էլ տաք չէ, երեխաները տաք հագնված են գալիս, դասերն էլ 30 րոպե են տևում: Իսկ բացակաները երեկ ավելի շատ էին, քան այսօր: Դասղեկներին հանձնարարվել է՝ զանգահարել ծնողներին: Մեծամասնությունը ոչ թե հիվանդությունների պատճառով է, այլ ծնողները մտավախություն ունեն, թե արձակուրդից հետո առաջին օրերին ցուրտ կլինի»:

Նելլի Երիցյանի խոսքով՝ 334 աշակերտներից երեկ բացակայել էին 150-ը, այսօր դպրոցում 80 բացակա կա: Իսկ բացակայությունները դրվում են:

ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» հատուկ վտանգավոր և օդակաթիլային վարակների բաժնի պետ Լիանա Թորոսյանից էլ տեղեկացանք, որ սուր շնչառական հիվանդությունների թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարի կրկնակի նվազել է. «Բարդ դեպքեր՝ թոքաբորբի,  գրիպային բարդություններով ծայրահեղ ծանր հիվանդներ չկան, դեռևս հանրապետությունում շրջանառվում է գրիպի A տեսակի H3 ենթատեսակը»:

Լիանա Թորոսյանի հավաստմամբ՝ բուժհաստատություններում ամեն օր մշտադիտարկումներ են անցկացվում. «Մշտադիտարկումներ են անցկացվել նաև ամանորյա բոլոր օրերին: Վերլուծվել է պոլիկլինիկաների, հիվանդանոցների բաժանմունքների և շտապօգնության աշխատանքը, թվերը բավականին ցածր են»:

Մեր զրուցակցի պնդմամբ՝ գրիպով հիվանդների գերակշիռ մասը՝ գրեթե 80 տոկոսը, երեխաներ են, բայց դպրոցներում բացակայությունները պայմանավորված չեն գրիպային, սուր շնչառական վարակներով. «Մենք հետաքրքրվել ենք և տեղեկացված ենք, որ ծնողները հիմնականում ցրտի պատճառով երեխաներին չեն ուղարկում դպրոց: Շատ հեշտ է ամեն ինչ բարդել վարակի վրա, մինչդեռ պոլիկլինիկաների ներկայացրած պաշտոնական տվյալները ցածր են: Այսօրվա տվյալները դեռ չենք վերլուծել, բայց երեկվա դրությամբ ամբողջ հանրապետությունում ընդամենը 260 դիմելիություն է արձանագրվել»:

- See more at: http://araratnews.am/inchov-e-paymanavorvatc-ashakertneri-bacakayuthyunneri-metc-thiveh/#sthash.goe50XaA.dpuf

Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ)
Ամենադիտված