Անկարայում ՌԴ դեսպանի անունով փողոց է վերանվանվել
ՄիջազգայինԹուրքիայի մայրաքաղաքի փողոցներից մեկը վերանվանվել է սպանված ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի անունով։
Թուրքական Yeni Safak պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկությամբ Անկարայի Քարյաղդը փողոցը վերանվանվել է Անդրեյ Կառլովի անունով։
Անկարայում ՌԴ դեսպանատունը գտնվում է հենց Քարյաղդը փողոցում։