Ցուցմունք տալուց հրաժարվելու համար հետախուզվող Պարույրը միտքը փոխել է
ՀասարակությունՈստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, հունվարի 9-ին, ժամը 14.00-ին, բաժին է ներկայացել 38-ամյա Պարույր Ա.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2016 թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 339 հոդվածի (ցուցմունք տալուց հրաժարվելը) 1-ին մասի մեղադրանքով: