Թուրքագետ. Անկարան որոշել է հրաժարվել իր դաշնակից ԻՊ–ից
ՔաղաքականությունԹուրքիան անում է ամեն բան, որպեսզի թուրք–սիրիական սահմանը չանցնի քրդերի հսկողության տակ։ Այս մասին հունվարի 10-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի ղեկավար թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան Սիրիայի հարցով գնացել է Ռուսաստանի հետ համագործակցության, այսինքն՝ որոշել է հրաժարվել իր դաշնակից ԻՊ–ից։ Սաֆրաստյանի կարծիքով դրա նպատակը Սիրիայում ազդեցության գոտիներ ձեռք բերելն ու 100 կմ սահմանին հսկողություն պահպանելն է։ «Այդպիսով՝ Թուրքիան իր համար Սիրիայում կատարվող իրադարձություններում խոսքի իրավունք է ստանում»,– ասաց Ռուբեն Սաֆրաստյանը։