Պայթյուն Նոր Երզնկայում. տանտերը այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 10-ին, ժամը 12.22-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղի 8-րդ փողոցի թիվ 14 տանը տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ 70-ամյա Ն. Մ.-ի տանը հարակից օժանդակ կառույցում պայթել է փայտի ինքնաշեն վառարան:
Ն. Մ.-ը այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:
Պայթյունի հետեւանքով վնասվել են օժանդակ կառույցի 2 դուռը եւ պատուհանները: