Թուրքիայի քրդական կուսակցությունը չի մասնակցի սահմանդրական փոփոխությունների քննարկումներին
ՔաղաքականությունԹուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) պատգամավորները հայտարարել են, թե չեն մասնակցելու սահմանադրական փոփոխությունների քննարկումներին ու չեն քվեարկելու։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ HDP–ի խորհրդարանական խմբակցության փոխնախագահ Ֆիլիզ Քերեսթեջիօղլուն հայտարարել է, թե իրենք չեն ընդունում մի մարդու (Էրդողանի–խմբ) ցանկությունը կատարելու համար գործիք լինել ու մասնակից լինել հանցանքի։ Նա շեշտել է, թե քանի իրենց կուսակցության նախագահն ու մի շարք պատգամավորներ գտնվում են կալանքի տակ, իրենք սահմանադրական փոփոխությունների հետ կապված չեն մասնակցելու քվեարկություններին ու քննարկումներին։
Նշենք, որ Թուրքիայի խորհրդարանի օրակարգ է բերվել սահմանադրական փոփոխությունների նոր փաթեթը, որը նախատեսում է անցում կառավարման նախագահական համակարգին։