Բաց նամակ ՀՀ Ոստիկանապետին
BlogՎահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է .
Ամանորյա այս տոնական օրերին նկատելի էր ՃՈ աշխատակիցների պրոֆեսիոնալությունը ։
Ասեմ ,որ տոնական օրերին մի քանի անգամ օգտվել եմ տաքսիներից և բոլոր վարորդները նույն կարծիքին էին,որ այս տարի մեր ՃՈ անցել է ավելի խիստ ,բայց միաժամանակ վարորդների հանդեպ հարգալից և պրոֆեսիոնալ վերաբերմունքի։Ամանորյա տոների խցանումների այդ տհաճ իրավիճակի թիվ մեկ օգնականը մեր ՃՈ աշխատակիցներն էին ,անվտանգությունը Երևանի փողոցներում ,մարդաշատ վայրերում իրականացվեց բարձր մակարդակով,նույնիսկ ՌԴ -ից ժամանած իմ ընկերները նկատել էին թե ինչ լավ է աշխատում մեր հայրենի Ոստիկանությունը։
ՃՈ մասին խոսելուց մենք հաճախ օրինակ ենք բերում մեր հարևան Վրաստանին և գովասանքի խոսքեր շռայլում նրանց հասցեին,թե ինչքան քաղաքակիրթ են նրանք և ինչքան լավ են աշխատում։
Պարոն Գասպարյան հայտնում եմ իմ շնորհակալությունը,որ մեր երկրի ՃՈ դուք կարողացաք դարձնել իրոք արհեստավարժ,մակարդակով և իր որակներով Վրաստանի ՃՈ ոչ մի բանով չզիճող ծառայություն։
Չնկատել այս ամենը և չգնահատել ,նշանակում է լինել պրիմիտիվ չարախոս։
Հաջողություն եմ մաղթում Ձեզ 2017 թվականին Ձեր բոլոր նախաձեռնություններում պարոն Գեներալ-Գնդապետ։