«Գազպրոմ Արմենիան» ճշգրտում է սպառողների հաշվիչների ցուցմունքը հունվարի 1-ի դրությամբ. նոր սակագինն արդեն ուժի մեջ է
ՀասարակությունՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 25.11.2016 թվականի թիվ 333Ն որոշմամբ սահմանված՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագների փոփոխության հետ կապված «Գազպրոմ Արմենիա»-ի գազիֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղերը (ԳԳՄ-ները) սկսել են բաժանորդների հետ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերի կազմման գործընթացը:
«ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից սահմանված նոր սակագները ուժի մեջ են մտել 2017 թվականի հունվարի 1-ից :
Մատակարարի եւ բաժանորդի միջեւ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտերը կազմվում են բնական գազի նոր սակագնով ձեւավորված պարտավորությունները նախորդից տարանջատելու նպատակով: Այսինքն՝ փոխադարձ հաշվարկների ստուգման ակտով ամրագրվում է 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ սպառված բնական գազի ցուցմունքը՝ բաժանորդի առեւտրային հաշվառքի սարքի տվյալներին համապատասխան», -ասված է հաղորդագրության մեջ :