Լարսի ճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար
ՀասարակությունՀունվարի 10-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունից։ Տեղեկատվությունը նախարարությանը տրամադրել է Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտը։