ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասին Երևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստը Գազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Խոշոր հրդեհ՝ Հայաստանում Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն


ԱՐՏԱԿԱՐԳ ԴԵՊՔ Շիրակի մարզում. 2 երիտասարդ միայնակ կանանց բռնությամբ...

Հասարակություն

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ ավարտվել է Գրիշա Մարտիրոսյանի և Արթուր Էլոյանի գործի դատական քննությունը:

31-ամյա Գրիշան ու 37-ամյա Արթուրը մեղադրվում էին մի քանի դրվագ ավազակային հարձակումներ կատարելու համար:

Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 8-ից մինչև նոյեմբերի 24-ը Գրիշան ու Արթուրը նախնական համաձայնությամբ, որպես զենք գործադրված առարկաների գործածությամբ կատարել են մի շարք ավազակային հարձակումներ, հափշտակել են ոսկե զարդեր, տեխնիկա ու գումարներ:

Օգոստոսի 8-ին, գիշերվա ժամը 2-ն անց 15-ի սահմաններում Գրիշա Մարտիրոսյանը Արթուր Էլոյանի հետ նախնական համաձայնությամբ ու մետաղե լինգով զինված վերջինիս անձնական օգտագործման «ՎԱԶ-21063» ավտոմեքենայով գնացել են Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղ, մեքենան կանգնեցրել են գյուղի սկզբնամասում, ոտքով հասել են Գեղեցիկ Մ.-ի տուն, մուտք են գործել բակ, այնտեղից ՝ խոհանոց, որտեղ, տունը նորոգելու պատճառով, ժամանակավորապես քնում էր տանտիրուհին:

Վերջինս անկողնում պառկած է եղել: Հարձակվողները փակել են մուտքի դուռը, Արթուրը ձեռքով փակել է անկողնում պառկած տանտիրուհու բերանը: Մետաղե լինգը դրել են կնոջ պարանոցին, սպառնացել են սպանել: Արթուր Էլոյանը, ըստ մեղադրանքի, նաև բռունցքով մի քանի հարված է հասցրել տանտիրուհու դեմքին ու մարմնին, պատճառել է  առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Արթուրն ու Գրիշան պահանջել են ոսկե զարդեր ու գումար: Տանտիրուհին փորձել է դիմադրել, թափահարել է ոտքերն ու ձեռքերը:

Արթուրն ու Գրիշան իրենց հետ վերցրած պլաստմասսայից գոտիներով կապել են Գեղեցիկի ձեռքերն ու ոտքերը, շորով փակել են նրա բերանը, նրան թողել են անկողնու մեջ, սենյակում ոսկեղեն ու գումարներ են փնտրել, բայց ոչինչ չեն գտել:

Արթուրի ցուցումով Գրիշան Գեղեցիկի ականջներից հանել է ականջօղերը, ձախ ձեռքից՝ ոսկե մատանին: Արթուրը քաշել-պոկել է Գեղեցիկի ոսկե շղթան՝ կախազարդի հետ միասին: Նրանք վերցրել են նաև տանտիրուհու մոտ հայտնաբերած ևս երկու ոսկե շղթաները, մեկը՝ կախազարդով, երկուական կանացի ու տղամարդու ոսկե մատանիները:

Արթուրի առաջարկով զննել են կնոջ մարմինը, հայտնաբերել են նրա ներքնազգեստի մեջ թաքցված, թաշկինակով փաթեթավորված 3 հազար դոլար գումարը ու հեռացել են:

Ըստ մեղադրանքի՝ Գրիշան ու Արթուրը այս տուժողից հափշտակել են ընդհանուրը՝ 5 միլիոն 354 հազար 50 դրամի ոսկե զարդեր, կանխիկ գումար:

Սեպտեմբերի 13-ին, գիշերվա ժամը 3-ի սահմաններում Գրիշան ու Արթուրը զինվել են դանակով, կպչուն ժապավենով փաթաթված գարեջրի ապակե շշով ու Արթուրի մեքենայով գնացել են Ախուրիկ գյուղ:

Մեքենան դարձյալ կանգնեցրել են գյուղի սկզբնամասում, ոտքով մտել են գյուղ, ապօրինի մուտք են գործել Մարո Վ.-ի բակ: Տան պատուհանի կիսաբաց փեղկը բացել ու ներխուժել են տուն:

Լսելով Մարոյի դստեր ձայնը՝ նրանք մտել են այն սենյակ, որտեղ գտնվում էին մայր ու դուստր:

Անկողնում պառկած Մարոյի նկատմամբ բռնություն են գործադրել՝ հարվածներ են հասցրել գարեջրի ապակե շշով, ապա դանակով՝ նրա առողջությանը պատճառել են թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Մարոյից պահանջել են ոսկե զարդեր ու գումար: Գրիշան այդ ընթացքում դանակով սպառնացել է Մարոյի դստերը, սավանով կապել է նրա ձեռքերն ու ոտքերը:

Հարձակվողները Մարոյին սպառնացել են, որ ոսկեղեն ու գումար չտալու դեպքում կբռնաբարեն նրա դստերը:

Մարոն հարձակվողներին է հանձնել 80 հազար դրամ:

Մարոյին գցել են հատակին, քարշ տալով տարել են մյուս սենյակ, որտեղ հարձակվողների պահանջով Մարոն տվել է ոսկե զարդեր, արծաթե մետաղադրամներ: Նրա դստեր պայուսակից հափշտակել են նաև երեք հատ բջջային հեռախոս, դյուրակիր համակարգիչ, պլանշետ:

Մարոյին գցել են անկողնուն, նրան ևս, ինչպես դստերը, կապել են սավանով, սպառնացել են սպանել ու հրկիզել տունը, եթե կատարվածի մասին նրանք հայտնեն իրավապահներին, ու հեռացել են՝ հափշտակելով ընդհանուրը՝6 միլիոն 760 հազար դրամի ոսկե զարդեր, կանխիկ դրամ, հեռախոսներ ու այլ տեխնիկա:

Հաջորդ հարձակումը կատարել են նոյեմբերի 22-ին, գիշերվա ժամը 3-ն անց 30-ի սահմաններում: Գրիշան ու Արթուրը իրենց հետ վերցրել են դանակ, կպչուն ժապավենով փաթաթված գարեջրի երկու ապակե շիշ ու գնացել են Գյումրու բնակչուհի Վարդուշ Թ.-ի տնակ: Նրանք կոտրել են տնակի դռան փականը, ներս են մտել, դանակը դրել են Վարդուշի պարանոցին, սպանության սպառնալիքով պահանջել են ոսկե զարդեր ու գումար:

Ըստ մեղադրանքի՝ Արթուրը ծեծել է տանտիրուհուն, ապա հափշտակել են նրան պատկանող բջջային երեք հեռախոսները, դյուրակիր համակարգիչը, ոսկե զարդեր, բիժուտերիա, վարսահարդարիչ, կանացի երեք զույգ կոշիկ, մեկ զույգ մարզական կոշիկներ, մարզական հագուստ, այլ հագուստներ, նույնիսկ ՝ տոնածառ, 10 հազար 500  դրամ կանխիկ գումար, ընդհանուրը՝ 966 հազար դրամ արժողության գույք ու գումար: Տանտիրուհու ոտքերն ու ձեռքերը կապել են պարանով, նրան այդպես կապկպված՝ գցել են մահճակալի վրա ու հեռացել են:

Շարունակությունը

ՌԴ ԱԳՆ-ն՝ Ռումինիայում ՆԱՏՕ-ի բազա կառուցելու մասինԵրևանում ու Գողթանիկում մեծաքանակ զենք, զինամթերք են հայտնաբերվել․ ի՞նչ է հայտնի Երբ և որտեղ տեղի կունենա Արթուր Աբրահամի հոր հոգեհանգիստըԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքում Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի և Լարսի ճանապարհներին Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել 3 բժշկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. ԷրդողանԽոշոր հրդեհ՝ ՀայաստանումՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի Ահազանգեր չկան, բայց ՆԳՆ-ից հորդորում են լինել զգոն Գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը. Մենուա ՍողոմոնյանՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . ՏոնոյանԻնչո՞ւ Պուտինը չի գնացել ողբերգության վայր Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե» Իտալիան կառուցում է լողացող հիբրիդային էլեկտրակայանԱնցած 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 16 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորվել Հետքա՞յլ՝ ԵՄ անդամության դիմումի հարցում Տաք հոսանքներ են գալիս. Ապրիլի 1-ին Երևանում և որոշ շրջաններում ցերեկային ժամերին ջերմաստիճանը կհասնի +20 +22-ի «Կրոկուս»-ում ահաբեկչության ողջ գիշերը Վլադիմիր Պուտինը չի քնել, աշխատել է. Պեսկով Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան 21-ամյա ուսանողը մահացել է թռչնագրիպիցԵվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցԵրբ ռուսական ռազմաբազան դուրս գա, Հայաստանը չի հետաքրքրի ոչ մեկին. Արշակ Կարապետյան Արտառոց դեպք՝ Գեղարքունիքում․ հայրը կասկածվում է դստերը ծեծելու և սեռական հարաբերության փորձի համար Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ «Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում». զգուշացե՛ք, թիրախում երեխաներն են (լուսանկար) «Կրոկուսի» վրա հարձակում գործած ահաբեկիչները գտնվել են հոգեմետ նյութերի ազդեցության տակ Վարչախմբի թիրախում հաջորդը ռուսական ռազմակայանն է Չեմ զարմանա, եթե Փաշինյանը սա կարդա և իր հերթական տիկ-տոկյան լայվի ժամանակ հպարտությամբ պատմի երեխաներին, որպես «խաղաղության» մասին բարի հեքիաթ. ՉալաբյանՖՈՏՈ․ Թագուհի Թովմասյանը հանդիպել է ԵՊՀ միջազգային հարաբերություններ ֆակուլտետի ուսանողների հետ Ու՞մ է մեղադրում Անդրանիկ Քոչարյանը Անհայտ կորած և գերեվարված 11 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300-հազարական դրամ աջակցությունը Երբվանից է գործելու բոնուսային համակարգըԵրևանում «Toyota»-ի ոչ սթափ վարորդը դարձել է մեքենաների ջարդի հեղինակ. 12-ամյա երեխան ու մայրը տեղափոխվել են հիվանդանոց 2024-ին խմելու ջրի սակագինը չի փոխվիԱրցախցիները կարող են դիմել թոշակ ու նպաստ ստանալու համար 2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին Քանի դեռ մենք ենք իշխանության, ոչ ոքին չի հաջողվի շահարկել Թուրքիան․ Էրդողան Բաց դռների օր` ԶՊՄԿ-ում (տեսանյութ) Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը մեղադրել է Ֆրանսիային՝ «ՀՀ-ին նոր պատերազմի մղելու համար»Եղանակային վատ պայմանների պատճառով Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է «Կենսուրախ էր, խղճով, խելացի ու հայրենասեր». Արեն Մալաքյանն անմահացել է 2022 թ. սեպտեմբերի 13-ին Սոթքի զորամասի պայթյունի ժամանակ. «Փաստ» Հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողներըԻտալիայում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Ե՞րբ պետք է ներկել զատկական հավկիթները Գործող իշխանությունների դեմ արդյունավետ պայքար մղելու համար անհրաժեշտ է հանրության լայն շերտերի համախմբում. Արշակ Կարապետյան Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-իահաբեկիչներինԱրագածոտնում 13-ամյա թոռը պապի մարմինը հայտնաբերել է պատշգամբի ճաղավանդակից կախված
Ամենադիտված