Իսլամական ռազմական դաշինքին Ադրբեջանի անդամակցության մասին լուրը ապատեղեկատվություն է
ՄիջազգայինԱդրբեջանի ԱԳ նախարարությունը հերքել է Իսլամական ռազմական դաշինքին Ադրբեջանի անդամակցության մասին պակիստանյան լրատվամիջոցի տեղեկությունը:
«Ադրբեջանի արտաքին քաղաքականության օրակարգում առայժմ այդպիսի հարց չկա: Իսլամական համագործակցության շրջանակներում այդ հարցով պարբերաբար տարբեր կարծիքներ են բարձրաձայնվել: Յուրաքանչյուր առաջարկի դեպքում այն Ադրբեջանի կողմից մանրամասն վերլուծվում է»,- haqqin.az-ին ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիեւը: