Շարմազանովը մեկնում է Իրան՝ մասնակցելու է նախկին նախագահ Ռաֆսանջանիի հուղարկավորությանը
ՔաղաքականությունՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն այսօր՝ հունվարի 9-ին մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն՝ մասնակցելու Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի թաղման արարողությանը:
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ԱԺ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ նախօրեին 82 տարեկանում մահացել է Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանին: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռաֆսանջանին սրտի կաթվածով Թեհրանի հիվանդանոցներից մեկում էր:
Ալի Ռաֆսանջանին Իրանի Իսլամական հանրապետության նախագահ է եղել 1989-1997 թվականներին: