Ադրբեջանում փախստականների փաստաբանին թույլ չեն տալիս իր պաշտպանյալներին հանդիպել
ՔաղաքականությունԱդրբեջանում փաստաբան Էլչին Սադիգովին թույլ չեն տալիս հանդիպել իր պաշտպանյալներին, որոնք կալանավորվել են փախստականների գյուղում էլեկտրականության անջատման դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով: Այս մասին փաստաբանը հայտնել է Turan գործակալությանը:
Սադիգովը պաշտպանում է Ջեբրաիլի շրջանի երկու փախստականների՝ Ջալալ Գուլիեւի եւ Զաուրա Ֆեյրուզլուի իրավունքները: Նրանք կալանավորվել են Բիլասուվարի շրջանում էլեկտրականության անջատման դեմ բողոքի ակցիային մասնակցելու պատճառով: Նրանց մեղադրանքներ են առաջադրվել ՔՕ 186.2 (ուրիշի գույքի վնասում), 233 (հասարակական կարգի խախտմանն ուղղված գործողություններ) եւ 315 (բռնության գործադրմամբ իշխանության ներկայացուցչին դիմադրության ցույց տալը) հոդվածներով:
Փաստաբանին Իր պաշտպանյալներին հանդիպելու արգելքը մեկուսարանի ղեկավարությունը պատճառաբանել է դատախազության թույլտվության գրության բացակայությամբ: Սադիգովի տվյալներով ակցիային մասնակցելու հետ կապված կալանավորվել են մի քանի այլ մարդիկ եւս:
Հիշեցնենք, որ մի խումբ փախստականներ դեկտեմբերի 22-ին փակել էին Բիլասուվար-Իմիշլի մայրուղին իրենց գյուղում էլեկտրականության անջատման պատճառով: Ոստիկանությունը մասնակիցներ դեմ ուժ է կիրառել, երկու կողմում տուժողներ են եղել: Հարկադիր տեղահանվածների գյուղերում էլեկտրաէներգիայի մատակարարումը վերականգնվել է պարտքերի փուլային մարման պայմանով: