ԼՂՀ խորհրդարան է առաջադրվել Վիտալի Բալասանյանի եղբայրը
ՔաղաքականությունԼեռնային Ղարաբաղի Հանրապետությունում փետրվարի 20-ին կկայանան N5 ընտրական տարածքի լրացուցիչ խորհրդարանական ընտրությունները։
NEWS.am–ի հետ զրույցում ԼՂՀ ԿԸՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը նշեց, որ խորհրդարանական ընտրություններին մեծամասնական համակարգով մասնակցելու համար N5 ընտրական տարածքում արդեն առաջադրվել են Վաչիկ Բալասանյանը (Վիտալի Բալասանյանի հարազատ եղբայրը, «Անդրանիկ» ՍՊԸ տնօրեն) եւ Վիլեն Սաֆարյանը (Արցախի պետական համալսարանի ավագ դասախոս)։
Նշենք, որ N5 ընտրական տեղամասից պատգամավոր է ընտրվել Ղարաբաղի պատերազմի հերոս Վիտալի Բալասանյանը։ 2016-ի նոյեմբերի 3-ին նա նշանակվել էր ԼՂՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար։