Նեւադայում ավելի քան հազար տների բնակիչներ են տարհանվել ձյան ուժեղ տեղումների պատճառով
Ուշադրության կենտրոնումԱՄՆ-ի Նեւադա նահանգում ավելի քան հազար տների բնակիչներ են տարհանվել ձյան ուժեղ տեղումների հետեւանքով, որը ջրհեղեղների պատճառ է դարձել: Այս մասին հայտնում է AssociatedPress-ը:
Ջրհեղեղի հետեւանքով ոչ մեկը չի տուժել, սակայն Նեւադայի ճանապարհների շատ հատվածներ փակվել են: Տեղումները նաեւ ձնահյուսքի պատճառ են դարձել, որը Highway Patrol's Truckee խճուղու շրջանում երթեւեկությունը կաթվածահար է արել: Նախօրեին Նեւադայի նահանգապետը նահանգի տարածքում արտակարգ դրություն է հայտարարել:
Տեղացիների խոսքով՝ ձյան այսպիսի տեղումները վերջին տարիներին առաջին անգամ են գրանցվել: