Լեհաստանում սառնամանիքից տասը մարդ է մահացել
Ուշադրության կենտրոնումԼեհաստանում վերջին երկու օրերին եղանակի կտրուկ ցրտելու հետեւանքով տասը մարդ է մահացել, հայտնում է «Փրանս Փրես» գործակալությունը, վկայակոչելով իշխանությունները։
«Յոթ մարդ է մահացել ուրբաթ, այդ օրը ամենաշատ մահերն են գրանցվել՝ ձմռան սկզբից առայսօր։ Եւս երեք մահացածների էլ նախօրեին են հայտնաբերել»,- հայտնել է Լեհաստանի անվտանգության պետական կենտրոնի ներկայացուցիչը։
Օդերեւութաբանների կանխատեսումներով առաջիկա օրերին մի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կնվազի 14 աստիճանով։
Ոստիկանությունը կոչ է անում բնակչությանը օգնել այն մարդկանց, ովքեր ամենախոցելին են ցրտերի հանդեպ, մանավանդ անօթեւաններին։ Իշխանությունները վախենում են, որ ցրտերի հետեւանքով մահերի քանակը կարող է աճել, հայտնում է «ՌԻԱ»-ն։