Ո՞րն էր 2016թ.-ի ամենասև օրը. (լուսանկարներ, տեսանյութ)
TV2016թ.-ի ընթացքում տեղի ունեցած այս իրադարձությունը ցնցեց Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը: Ապրիլի 2-ից սկսած ադրբեջանական ուժերը խախտեցին հրադադարի պահպանման ռեժիմն ու լայնածավալ գործողություններ իրականացրեցին սահմանին: Հայաստանի համար այդ սև օրը կոչվեց քառօրյա պատերազմ, որի ընթացքում սպանվեցին ոչ միայն զինծառայողներ, այլև՝ մեծահասակներ ու փոքրիկ երեխա: Այդ օրերի ընթացքում հասարակությունը դարձավ մի բռունցք և օգնություն ցուցաբերեց սահմանին կանգնած մեր զինծառայողներին: